Մենք բնականաբար կաջակցենք այն ծրագրերին, որոնք մեր մեծ ռազմավարական համագործակցության շրջանակներում ապահովելու են Երևանի զարգացումը: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:
Մինասյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն հարցը դեռևս չի քննարկել, թե ո՞ւմ է սատարելու ավագանու ընտրություններում:
Հարցին, թե կցանկանար պահպանել Բնապահպանության նախարարի պաշտոնը՝ Ա. Միանսյանը նշեց. «Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը»:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի