Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ում օգտին կքվեարկեն երևանցիները. Gallup-ի հարցման արդյունքները

Երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները:  Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված «Երեւան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշե րը առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները: Նա տեղեկացրեց, որ հարցվածների քանակը 1044 է,  իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում, կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երեւան քաղաքի 12 վարչական շրջանները:

«Քաղաքացիների 63.3 տոկոսը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին, 8.6 տոկոսը՝ ոչ մեկին»,– լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:

Հետազոտության շրջանակում ներկայացված  հարցերը բազմազան են: «Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 4 տարիների ընթացքում» հարցին ի պատասխան՝ երևանցիների 9.4 տոկոսը պատասխանել են «լիովին դրական», «ավելի շուտ դրական» է գնահատել  քաղաքացիների 55.2 տոկոսը, «ընդհանրապես բացասական»՝ 14 տոկոսը:

«Ներկա պահին երևանցիների համար տարածքի/ համայնքի հիմնական խնդիրների շարքում գերակշռող է մաքրության խնդիրը՝ 33.5 տոկոս, որին հաջորդում են մուտքերի վատ վիճակը, տրանսպորտի խնդիրները, աղբահանության խնդիրը, ասֆալտապատումը, վերելակների խնդիրը, ծառահատումները, կոյուղու վատ վիճակը, կանաչապատ տարածքների սակավությունը եւ այլն»,-նշեց նա:

Վերջին 4 տարում քաղաքապետարանի  կողմից իրականացրած դրական փոփոխությունների/ ծրագրերի ցանկում առաջնային է քաղաքի տեսքի բարեկարգման հարցը՝ 27.9 տոկոս, ապա բակերի բարեկարգման, նստարանների տեղադրման, կանաչապատ տարածքների ավելացման, խաղահրապարակների կառուցման հարցերը եւ այլն:

Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ, ըստ հետազոտության արդյունքների, երեւանցիների մեծամասնությունը կցանկանար, որ քաղաքապետարանը նախևառաջ աշխատանքներ տաներ կանաչապատ տարածքների ավելացման ուղղությամբ՝  32.2 տոկոս, ինչպես նաեւ խաղահրապարակների կառուցման, շաբաթօրյակների անցկացման, մշակութային, սպորտային եւ այլ միջոցառումներ:

«Որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը, ապա մաքրությունը: Ամենաբարձրը գնահատել են լուսավորությունն ու անվտանգությունը»,- ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Ըստ երեւանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը եւ  Նուբարաշենը:

Հարցումն ընդգրկել է նաեւ զբոսաշրջության ոլորտը՝ քաղաքապետարանի կողմից համապատասխան քայլերի իրականացման համատեքստում. երեւանցիների մեծամասնությունը զբոսաշրջության զարգացման համար նախևառաջ կարեւորում է

քաղաքում մաքրության պահպանումը` 28.6 տոկոս, ապա տուրիստների համար արհեստական գները չբարձրացնելը, հին շինությունների պահպանումը, կանաչապատ տարածքների ավելացումը, հին Երեւանի վերականգնումը եւ այլն:

Քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը «շատ լավ» է գնահատել քաղաքացիների 11.1, «ավելի շուտ լավ»՝ 69.3, «շատ վատ»՝ 4.1 տոկոսը:

Հարցվածների 54.3 տոկոսը նշել են, որ անպայման մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

«Երևանցիների 61.2 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի,  11.5՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9՝ Զարուհի Փոստանջյանի օգտին, իսկ 12.7 տոկոսը հրաժարվել է պատասխանել: Մարդիկ նախևառաջ ցանկանում են, որ քաղաքապետը լինի գործունյա, բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ քաղաքի համար,  հասկանա մարդկանց խնդիրները, լինի վստահելի, պարկեշտ եւ հասարակ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի,  իրազեկ, պրոֆեսիոնալ, կարողանա ճիշտ եւ գրագետ խոսել»,– նշել է Արման Նավասարդյանը:  Նախընտրելի հատկությունների շարքում երեւանցիները կարեւորել են նաե ւ քաղաքապետի արտաքինը:

Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ սրանք դեռ սկզբնական արդյունքներն են, հաջորդ հարցումը հավանաբար կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում