Saturday, 18 07 2026
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը վերջին երկու տարիներին նվազում է, սակայն այն 2001 թվականի համեմատ դեռ շարունակում է բարձր մնալ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

1990-1991 թվականներին հանրապետությունում գրանցվել է 3 հազար 800 ամուսնալուծություն, 2001 թվականին այդ ցուցանիշը նվազել է` դառնալով գրեթե 1300: Այնուհետև ամուսնալուծությունների թիվը սկսել է բարձրանալ, ամենաբարձր ցուցանիշը  եղել է 2014 թվականին, երբ գրանցվել է 4 հազար 496 դեպք:

«2015 թվականին ունեցել ենք ամուսնալուծության 3 հազար 670 դեպք, իսկ 2016-ին` 3 հազար 648 դեպք: Ինչպես տեսնում եք, որոշակի նվազում կա, սակայն այս ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2001 թվականի համեմատ, երբ ունեցանք ամուսնալուծության մոտ 1300 դեպք: Եթե դիտարկենք հարաբերական ցուցանիշը, ապա ամուսնալուծության դեպքերը 1000 բնակչի հաշվով կազմում են 1,2 գործակից»,-ասաց Կարինե Կույումջյանը: Այս ցուցանիշը համեմատելով Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի և տարածաշրջանի այլ երկրների հետ` Կարինե Կույումջյան նշեց, որ այդ երկրներում ամուսնալուծությունների թիվն ավելի մեծ է:

Հայաստանում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է: Ամուսնալուծության միջին հանրապետական ցուցանիշը 1,2 պրոմիլ է, Լոռիում այդ ցուցանիշը կրկնակի ավելին է՝ կազմելով 2,4: Մյուս մարզերում այդ ցուցանիշը միջին հանրապետականից ցածր է:

Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա մեր երկրում 90-ական թվականների սկզբին գրանցվում էր ավելի քան 28 հազար ամուսնություն: 2001 թվականին այդ ցուցանիշը դարձավ 11 հազար: Դրան հաջորդող տասնամյակում ամուսնությունների թիվն ավելացավ, 2011 թվականին գրանցվեց 19 հազար 706 ամուսնություն: Վերջին 3-4 տարիների ընթացքում որոշակի նվազում նկատվում է, 2016 թվականին գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն:

Խոսելով ամուսնությունների տարիքային խմբերի մասին՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ ամուսնության միջին տարիքը վերջին 20 տարիների ընթացքում տղամարդու դեպքում 25-ից հասել է 29-ի, կանանց դեպքում` 22-ից հասել է 26-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում