ԱՄՆ-ը չի ձգտում Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության և չի ցանկանում իշխանափոխություն այդ երկրում: Այդ մասին հայտարարել է Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Սյուզան Թորթոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք փնտրում հակամարտություն կամ իշխանափոխություն, սակայն մտադիր ենք պաշտպանելու մեր ժողովրդին և դաշնակիցներին, եթե դա անհրաժեշտ է: Չեմ մտածում, որ դա ԱՄՆ-ը կամ դաշնակիցներն են խախտում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, հրաժարվելով անցյալ պարտավորություններից կամ սպառնալով ռազմական հարվածով»,- ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ «Հյուսիսային Կորեային թույլ տալ, շարունակել իրեն պահել սպառնացող ձևով»: Նա ասել է, որ ագրեսիայի դեպքում Վաշինգտոնը կպատասխանի համապատասխան ձևով:







































