Դերասան Ջորջ Քլունին իր հարևաններին հյուրանոցում է տեղավորել Անգլիայի Բերքշիր կոմսության Սոննինգ գյուղի իր առանձնատան վերանորոգման ընթացքում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Քլունին առանձնատունը ձեռք էր բերել դեռևս 2014 թվականին, և շուտով այնտեղ սկսվել էր մեծ վերակառուցում, ներառյալ 20 մետրանոց լողավազանի և 12 տեղանոց կինոթատրոնի կառուցում։
Այն բանից հետո, երբ հարևանները սկսել էին բողոքել բեռնատարների կողմից առաջացող մշտական կեղտից, կինոաստղը որոշել է վճարել հյուրանոցում նրանց 6 շաբաթյա բնակության վարձը, ինչպես նաև 37 հազար դոլարի փոխհատուցում տրամադրել։
55-ամյա Ջորջն ու նրա կինը՝ 38-ամյա Ամալը, պատրաստվում են երկվորյակի ծնող դառնալ։












































