ԱՄՆ Սենատը հաստատել է Նիլ Գորսաչին որպես երկրի Գերագույն դատարանի նոր դատավոր։ Նրա թեկնածությունն առաջարկվել էր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և չի գոհացրել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության շատ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մինչ առաջադրումը նոր պաշտոնում՝ Գորսաչն աշխատել է Կոլորադոյի վերաքննիչ դատարանում։ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի նրա անկախության հարցում։
Իր հերթին Մասսաչուսթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը մեղադրել է Գորսաչին նրանում, որ նա ձգտում է պաշտպանել մեծ կորպորացիաների շահերը՝ ի վնաս ամերիկյան աշխատավոր դասի։
Դեմոկրատները փորձել են արգելափակել Գորսաչին նշանակումը, սակայն հանրապետականները, ովքեր մեծամասնություն են կազմում սենատում, կարողացել են փոխել քվեարկության կանոններն այնպես, որպեսզի թույլ չտան դեմոկրատներին դա անել։
Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը թփուր էր մնացել անցած տարի դատավոր Անտոնինա Սկալիայի մահից հետո։ Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բարաք Օբաման առաջարկել էր իր թեկնածուին, սակայն նրա նշանակումն արգելափակվել էր Կոնգրեսի հանրապետականների կողմից։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ Գերագույն դատարանում պետք է լինի 9 դատավոր։ Մինչ Գորսաչի հաստատումը 9-րդ դատավորի պաշտոնում, դատարանում պահպանվել է հավասարությունը հանրապետական նախագահների կողմից առաջադրված դատավորների և դեմոկրատ նախագահների կողմից առաջադրված դատավորների միջև։
ԱՄՆ Գերագույն դատարանում ուժերի բաշխվածությունը շատ կարևոր է երկրի համար, քանի որ հաճախ հենց նա է ընդունում վերջնական որոշումներ շատ վիճելի հարցերով։ Վերջին տարիներին դատարանը մի քանի աղմկալի որոշումներ է ընդունել, այդ թվում օրինականացրել ողջ երկրում միասեռ ամուսնությունները։









































