Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Բուդաղյան եղբայրների հայրը հարցեր է բարձրացնում և սպասում

Հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ պատահած դեպքերի առնչությամբ ներկայացվում են ամենատարբեր «իրականություններ»: Հունիսմեկյան իրադարձություններից ամիսներ անց գործի բացահայտմանն ուղղված քայլերի, արդարադատությունից սպասելիքների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ:

Պարոն Բուդաղյան, Դուք օրեր առաջ բաց նամակ էիք հղել հանրապետության նախագահին, որևէ արձագանք ստացե՞լ եք:

– Առայժմ արձագանք չեմ ստացել:

Դեռ սպասո՞ւմ եք պատասխանի:

– Այո: Ինձ փաստաբանն ասաց, որ պետք է տասնհինգ օրվա  ընթացքում պատասխանեն:

Եթե, այնուամենայնիվ, պատասխան չլինի, ինչպե՞ս եք վարվելու:

– Երկրորդ նամակը կուղարկեմ , հետո անձամբ խնդրեմ, որ ինձ ընդունեն:

Նախագահի՞ մոտ:

– Այո:

Ուզում եմ Ձեր որդու առողջական վիճակով հետաքրքրվել, ինչպե՞ս է Արտակ Բուդաղյանը:

– Նորմալ, աշխատում է:

Լրիվ կազդուրվե՞լ է, առողջական խնդիրներ չունի՞:

– Առողջական վիճակը. . .   դեռ վերքը չի ներծծվել: Նրա լրիվ առողջացումը կախված է հետագա ֆիզիկական վիճակից: Նա դեռ հսկողության տակ պիտի մնա այնքան, մինչև առողջանա, թե չէ  պիտի նորից վիրահատեն:

Հույս ունե՞ք, որ արդար որոշում կլինի հունիսմեկյան գործով:

– Դե, դեռ սպասողական վիճակում ենք: Ընթացքը ցույց կտա: Սպասելով ապրում ենք, էլի, տեսնենք՝ ինչ է դառնում:

Հետևո՞ւմ եք լրատվամիջոցներին:

 – Այո:

Շրջանառվում են հունիսմեկյան դեպքերն արձանագրած տեսանյութեր, դրանք իրակա՞ն են Ձեր կարծիքով:

– Ինձ օրիգինալը ցույց են տվել իրենք՝ քննիչները:

Ասում են՝ շրջանառվող տեսանյութը մոնտաժված է:

– Մոնտաժվածն այն մեկն էր, որ տարածվել էր սկզբում: Օրիգինալը մոնտաժված չէ, այնտեղ շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տան իրենք՝ քննիչները և ստուգող մարմինները:

Ձեր որդուն ուզում են պատասխանատվության ենթարկել, հիմքեր կա՞ն:

– Դե, իրենց մտածելակերպով` իբր հավասարակշռությունը պահելու համար:

Այդ քայլը հատուկ նպատակ ունի՞:

– Այո, իրողությունը թաքցնելու:

Ձեզ կրկնակի հարցաքննության էին հրավիրել. . .

– Այո, կանչել են և հարցաքննել: Ես էլ ասել եմ, որ կետեր կան, որոնց պատասխանը պիտի տան, միևնույն ժամանակ այսինչ կետերի համաձայն պիտի պատասխանատվության ենթարկեն Սուրիկ Խաչատրյանին: Ըստ օրենքի`  նրան երեք կետից մեղադրանք պետք է ներկայացվի առանց որևէ հարցերի, բայց չի ներկայացվել, դրա համար էլ նամակը գրել եմ:

Այս գործի բացահայտման հարցում Ձեր հույսերն ավելի շատ երկրի ղեկավարի՞, թե՞ արդարադատության հետ եք կապում:

– Հենց պետության ղեկավարի հետ եմ հույսեր կապում, նա պիտի ընտրի հետագա քայլերը:

Ասում են` Ձեր որդու արյան մեջ ալկոհոլ են հայտնաբերել:

– Մի պրոմիլ, քանի որ այդքան դեղեր է ընդունել, դեղերն էլ սպիրտային են, չէ՞: Հայտնաբերել են վեցերորդ օրը, երբ ընդհանրապես իրավունք չունեին դա ստուգել: Ինչ չափով որ իրենք ասում են, դեղ ընդունած յուրաքանչյուր մարդու մոտ այդքան կլինի:

Հայտնի դեպքերի օրը Արտակ Բուդաղյանն ալկոհոլ չի՞ օգտագործել:

– Բացարձակապես, երեխաներին տարել է կարուսել- բան, նոր այդ պրոցեսները կատարվել են:

Ձեր որդին առերեսումներին մասնակցո՞ւմ է:

– Առերեսումներ կատարվել են, գնացել է, հիմա էլ ասում են՝ չէ, առերեսում չենք անում, ձեզ կանչում ենք նյութերին ծանոթանալու . . .

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում