Լեգենդար հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, երեք «Օսկարների» դափնեկիր Ջեք Նիքոլսոնը որոշել է ավարտել կարիերան՝ հիշողության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է ստեղծված իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Անկեղծ ասած, 76-ամյա Ջեքի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ էին ծագել, նա այլևս չի կարողանում դերերի արտահայտությունները հիշել»,- ասել է աղբյուրը The Daily Telegraph-ին:
Ջեք Նիքոլսոնը դարձել է կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկը և 12 անգամ եղել է «Օսկարի» թեկնածու: Նիքոլսոնը նաև ամենաերիտասարդ դերասաններից մեկն էր, որին պարգևատրել են կինոարվեստում ունեցած ձեռքբերումների համար:
Նիքոլսոնը բազմաթիվ կինոմրցանակների» դափնեկիր է, այդ թվում՝ «Օսկարի» և BAFTA-ի, յոթ «Ոսկե գլոբուսի»:





































