Saturday, 11 07 2026
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com

Բոլորը սցենարի մեջ էին, դրա համար էլ ընտրողը նախընտրեց 10 հազար դրամը. Վահրամ Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում մի գրառում էիք կատարել, որ վերջին 8 տարվա մեջ Սերժ Սարգսյանի համակիր չեք տեսել, բայց ՀՀԿ-ն երեկ 80 հազար ձայն ստացավ: Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս ստացվեց, որ համատարած դժգոհության, իշխանությունների հանդեպ անվստահության այս պայմաններում ՀՀԿ-ն հերթական անգամ հաղթանակ գրանցեց:

– Իշխանությունը զավթած անձանց երկարատև ջանքերի, ծախսերի, ահաբեկման, վարչական ռեսուրսի օգտագործման շնորհիվ է, որ քաղաքական դաշտում չմնացին իրական ընդդիմադիրներ: Բացի այդ, այդ «հաղթանակը» պայմանավորված է նաև նրանով, որ 10 հազար դրամ վերցրած քաղաքացիները այլընտրանք չէին տեսնում: Քանի որ այդ «հաղթանակը» գնված հաղթանակ է, ապա այն վաճառողները, երբ տեսնում են, որ այլընտրանք չկա, ապա գնում են նաև այդ քայլին և վաճառում են իրենց ձայնը: Այլընտրանք իսկապես չկա: Ի՞նչ պետք է անեին՝ փողո՞ց դուրս գային, բայց փողոց դուրս գալու կոչեր չկային, առաջնորդներ: Դրա համար այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես կոփված չէին, գնացին այդ քայլին: Իսկ եթե լինեին այդ ուժերը, կոչերն ու գաղափարները, և դրանից հետո ընտրողը վաճառեր իր ձայնը, կարելի էր քննարկել: Բայց չկար այդ այլընտրանքը: Սցենարը գծված էր, իսկ գծված սցենարի պայմաններում հասարակ ընտրողը չէր կարող այդքան խորանալ և հասկանալ նրբերանգները:

– Դուք ասում եք, որ այլընտրանք չկար, բայց ընտրություններին 9 քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ելք» դաշինքը, որը բավական ժողովրդականություն  է վայելում, արևմտամետ դիրքերից հանդես եկող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀԱԿ-ը: Սրանք այլընտրանք չէի՞ն իշխանությանը: Ավելի լավ չէ՞ր ընտրություն կատարել այս ուժերի միջև, քան վաճառել ձայնը 10 հազար դրամով:

– Ես  ձեր թվարկած ուժերին այլընտրանք չեմ համարում: Դա իմ անձնական կարծիքն է: Ես այդ բոլոր ուժերին՝ դաշինքներին ու կուսակցություններին, ովքեր մասնակցել են այս ընտրություններին, համարում եմ սցենարի մաս: Թե այդ սցենարի շրջանակներում ինչ պայմանավորվածություններ են եղել, կամ արդյո՞ք դա եղել է լուռ համաձայնությամբ, ինձ համար նշանակություն չունի: Ես իրենց բոլորին համարում եմ սցենարի մաս:

– Եթե իրապես այլընտրանք լիներ իշխանական կուսակցությանը, Ձեր կարծիքով՝ այդ ուժին կհաջողվե՞ր մինչև վերջ տեր կանգնել իր ստացած ձայներին, թե՞ ՀՀԿ-ն իր մեթոդներով, թվեր նկարելով՝ կրկին  կապահովեր իր վերարտադրությունը: Նախորդ բոլոր ընտրությունները դա են փաստում: Չե՞ք կարծումոր խնդիրն այլընտրանքային քաղաքական ուժը չէ:

– Եթե «եթե»-ներով ենք խոսում, ես կարող եմ ձեր բերած օրինակից բացի՝ մի քանիսը ևս բերել: Բայց ես գիտեմ, որ ՀՀԿ-ն բաղկացած է մարդկանցից, ում համախմբել է մերկանտիլ շահը, փողը: Եթե այսօր ՀՀԿ-ին մի կարգին «բո» ասեն, վախենալու են ու փախչեն կամ երկրից, կամ էլ փախչելու են ու մտնեն այդ «բո» գոռացողի թևի տակ: Այսինքն՝ եթե լինի այդպիսի ուժ, լինեն մեծ ձայներ, ապա այդ ժամանակ ուրիշ գործընթացներ կսկսվեն: Այդ գործընթացները հաճախ լինում են բացարձակ անկանխատեսելի: Օրինակ՝ հուլիսի16-ին ոչ ոք չգիտեր, որ հուլիսի 17-ին ապստամբ խմբի կողմից մի ամբողջ ոստիկանական գունդ կգրավվեր: Ես այն մարդկանցից եմ, որ տեսել եմ, թե ինչպես է ահռելի Սովետական Միությունը փլուզվել: ՀՀԿ-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի, կարողանա դրան դիմադրել:

– Բայց մենք ամեն ընտրության համոզվում ենք, որ ժողովուրդը միահամուռ դեմ չի քվեարկում ՀՀԿ-ին, այլ 5-10 հազարով վաճառում է իր ձայնը և համակերպվում  իրականության հետ: Դուք չե՞ք մեղադրում գումար վերցնողներին:

– Ես համարում եմ, որ դա ավելի մեծ պատասխանատվություն ունեցողների մեղքն է: Դա իմ մեղքն է, որ ժամանակին իշխանության մաս կազմելով՝ սատարել եմ այդ իշխանությանն ավելի, քան իրավասու էի: Դա քաղաքական կուսակցությունների մեղքն է, որ հստակ չեն ձևակերպել իրենց հայացքները, իրենց պահանջները, չեն դիմադրել այնքան, որքան պետք էր: Սա մեր ընդհանուր զարգացածության, ազնվության, արիության բացակայության հետևանք է:  Այստեղ հարյուրավոր գործոններ կան, բայց ամենակնհայտն այն է, որ մարդը, որին 10 հազար դրամ են տալիս, նրանց զգալի մասը թշվառության մեջ է: Բայց եթե նրանք իմանային, թե ում են ձայն տալիս և ինչի համար, իրականում լիներ այդ այլընտրանքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեին 10 հազարից:

– Պարոն Մարտիրոսյան, մենք քարոզարշավի ընթացքում լսում էինք, որ եթե ընտրությունները կեղծվեն, վարչական ռեսուրս կիրառվի կամ ընտրակաշառք բաժանվի, ապա հետընտրական պրոցեսներն անխուսափելի են: Որոշ ուժեր նույնիսկ արյունահեղությունը չէին բացառում: Բայց ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո բոլորը, կարծես թե, լռում են, ընդունում են ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը:

– Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Չեն բողոքում, չեն վիճարկում արդյունքները, քանի որ իրենք սցենարի մի մասն են:

– ՀՀԿ-ն ստացավ ձայների առավելագույնը, միանձնյա ձևավորելու է կառավարությունը: Ի՞նչ ենք մենք ունենալու  հարջորդող հինգ տարիներին՝ մինչև հաջորդ ընտրություն:

– Մինչև հաջորդ ընտրություններ մենք ունենք մի հնարավորություն, որը կար նաև այս ընտրություններից առաջ: Դա այն է, որ ամեն մեկն իր  տեղում պայքարի իր իրավունքների համար: Ամեն մեկը պայքարի նաև ուրիշների իրավունքների համար, ինչ-որ բանով օգնի, թիկունք կանգնի իր կողքինին, դիմադրության և անկախության օրինակներ ցույց տա: Քանի որ անկախության սերունդը մի քանի անգամ ավելի լավն է իր որակներով նախորդող սերնդից, եթե կարողանա ինչ-որ բան դեպի լավը փոխել, պետական մարմիններում ինչ որ դիրք զբաղեցնել, ապա դա մտածելակերպի փոփոխություն առաջ կբերի, որը կհանգեցնի համակարգային փոփոխությունների: Այս պահին ես ուրիշ որևէ հրաշագործ դեղատոմս չեմ կարող առաջարկել:  Աշխարհում գործընթացներ են կատարվում, մասնավորապես՝ Արևմուտքից, որտեղից վերջին մի քանի հարյուր տարին գալիս են առաջադիմական գաղափարները, կարող է լինել ճնշում Հայաստանի իշխանությունների վրա, կարող է դեմոկրատացում տեղի ունենալ Ռուսաստանում, որտեղից առայժմ միայն բացասական ազդակներ են գալիս, այդ ժամանակ մեզ մոտ էլ իրավիճակ կփոխվի: Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր սպասարկում են վարչակարգ, կոռուպցիոն բուրգի շրջանակներում կարող են աշխատել և ապրել որպես նորմալ քաղաքացիներ:

– Դուք կարծում եք՝ Արևմուտքից  փոփոխությունների ալիքը կարո՞ղ է Հայաստան գալ՝ այն պայմաններում, երբ Հայաստանում արևմտյան արժեքներ քարոզող, արևմտյան արժեքների հետևող ուժերը պարտություն կրեցին:

– Ես չեմ կարծում, որ արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին հաջողվել  է ներկայացնել իրենց դիրքորոշումը, կողմնորոշումը՝ որպես այլընտրանք: Որքանով որ իմ շփումներն են ցույց տալիս, մարդիկ տեղյակ չէին, որ այդպիսի կողմնորոշում ունեցող ուժեր են մասնակցում այս ընտրություններին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում