Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ է ընտրությունների ընթացքից

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»,-նշել է Վոդոլացկին:

Նրա խոսքով` ինքը հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում, որպեսզի տեսնի, թե ինչպես են անցնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ-որ բան խախտել և եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»,-ասել է նա:

Ըստ Վոդոլացկու` ինքը չի կարծում, որ որևէ ընտրող կարող է բողոքել ընտրելու այս նոր ձևից: «Կարծում եմ` տարբեր պետություններ կյուրացնեն այս նոր ձևաչափի տարրերը, որպեսզի հետագայում քիչ լինեն բողոքները: Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ երկրներ որոշեն կիրառել այս մեխանիզմները, ցանկալի է, որ հաշվի առնեն դա»,-ընդգծել է նա:

Վիկտոր Վոդոլացկին շեշտել է, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն ներկայացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, գուցե դա է պատճառը, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին տալու հարցում:

Նա ասել է, որ 17:00-ից հետո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն ու կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են, բացահայտ ասում են, թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու:

Վիկտոր Վոդոլացկին եզրափակել է խոսքը`շնորհավորելով բոլորին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, որը լրանում է ապրիլի 3-ին: «Մենք դրական ենք տրամադրված սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում»,-ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում