Saturday, 11 07 2026
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Հայաստանում մեկնարկել են «անկյունաքարային» ընտրությունները. միջազգային ԶԼՄ- ների անդրադարձը

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:

Russia Today-ը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ավելի քան 2.5 մլն քաղաքացի, ինչպես նաև արտերկրում բնակվող 900 քաղաքացի, այդ թվում և դիվանագիտական ու զինվորական ծառայողները: «Քվեարկությունը մաս է կազմում Հայաստանի` դեպի խորհրդարանական համակարգի անցմանը: 2015 թվականի դեկտեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով` Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, որն ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը, նա կունենա միայն ներկայացուցչական իշխանություն: Խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»,- գրում է լրատվամիջոցը: Այն նաև նշում է, որ աշխարհահռչակ System of a Down խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն անկախ միջազգային դիտորդների շարքում է:

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ևս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները: «Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ նրան շատ մոտ հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»,- նշում է լրատվամիջոցը:

Երկու կուսակցությունների մրցման մասին գրում է նաև Al-Jazeera-ն. «Կիրակի օրը տեղի ունեցող ընտրություններին ակնկալվում է, որ սերտ մրցավազք կլինի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: Այս ընտրությունները առանցքային ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը»:

Լիբանանյան Daily Star-ն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն «անկյունաքարային» են լինելու:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle-ն, ամերիկյան Business Standard-ը և այլ լրատվամիջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում