Friday, 31 05 2024
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ Էֆեսի շնորհիվ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև
Կոտրվելու ենթակա խաղալիքներ են, բայց փորձում են կոտրել մեր գլխին. ոչինչ չի ստացվի

Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները

Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները՝ կլոր սեղան քննարկումների շրջանակում: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ծրագրին մասնակից դպրոցների տնօրենները, համապատասխան ուսուցում ստացած ուսուցիչները և աշակերտները:

Քննարկման ընթացքում ամփոփվեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները ոլորտի մասնագետների և դպրոցների կողմից: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում 30 ուսուցիչներ անցել են համապատասխան վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար, իսկ ավելի քան 300 աշակերտ ուսուցման արդյունքում ինքնուրույն մշակել են ծրագրեր:

«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շրջանակում։ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին գործնականում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը և կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ծրագրի մեկնարկով մենք փորձեցինք համատեղ ուժերով միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերան», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արևային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում