Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Հրազդանում ՀՀԿ-ի շանսերը շատ մեծ են. Հրազդանի քաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։

Պարոն Դանիելյան, այս օրերին ՀՀԿ-ական բոլոր քաղաքապետերը, այդ թվում և Դուք արձակուրդում եք։ Քաղաքապետերի և այլ պաշտոնյաների՝ համատարած արձակուրդում գտնվելը կաթվածահար չի՞ անում ՏԻՄ մարմինների աշխատանքը։

– Այո, ես նույնպես իմ հաշվին արձակուրդում եմ գտնվում, մասնակցում եմ ՀՀԿ-ի քարոզարշավին ու Սանամյան Սամվելի շտաբի պետն եմ։ Ընտրարշավը գնում է Ընտրական օրենսգրքին համահունչ, որևէ արտառոց բան չկա։ Ինչ վերաբերում է քաղաքապետերին, ապա ոչ մեկի աշխատանքը չի խաթարվել։ Համապատասխան մարդիկ փոխարինում են քաղաքապետերին, և բոլորի աշխատանքները նորմալ հունով գնում են։ Ոչ մեկի  աշխատանքը կաթվածահար չի եղել։

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շանսերը Կոտայքի մարզում։ Մամուլը գրում է, որ Ձեր մարզում Ծառուկյանը հաղթանակ է տանելու, և ՀՀԿ-ի շանսերը շատ փոքր են։

– ՀՀԿ-ի շանսերը Հրազդանի  տարածաշրջանում շատ մեծ են։ ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը ես եմ և շատ լավ եմ գնահատում մեր շանսերը։ Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան ՀՀԿ-ինը։

Բայց Կոտայքի մարզը մշտապես եղել է Ծառուկյանի ազդեցության տակ։ Եվ իրենք այդ մարզում մշտապես լավ արդյունք են ունեցել։

– Դուք այդ հարցերը տվեք համապատասխան անձանց։ Ես իմ տարածքի մասով կարող եմ ասել, որ Հանրապետականի շանսերն ավելի մեծ են։

Ընդդիմադիրները ահազանգում են, որ Դուք վարչական լծակները կիրառելով՝ դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին ստիպում եք ձայն տալ ու ձայներ բերել ՀՀԿ-ի համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։

– Ես՝ որպես քաղաքապետ, ոչ մի լծակ չեմ օգտագործում։ Ես՝ որպես քաղաքապետ, մեր թիմը  տասնյակ տարիների ընթացքում ձևավորել ենք մի թիմ, որը թե ՏԻՄ, թե համապետական ընտրություններին միահամուռ է և մշտապես լավ արդյունք է գրանցում։ Ձեր նշած դեպքերը, անձինք քարոզարշավին ներգրավվում են աշխատանքից հետո։ Դպրոցի տնօրենները, աշխատակիցները, մանկապարտեզների վարիչները նույնպես լծվում են քարոզարշավի գործին, բայց աշխատանքից հետո։ Ես բոլորին հրահանգել եմ աշխատանքի ժամին զբաղվել աշխատանքով, աշխատանքից հետո նոր միայն քարոզարշավով։

Հրազդանում այս անգամ էլ ընդդիմության կողմից առաջադրվել է Ձեր նախկին մրցակիցը Սասուն Միքայելյանը։ Ինչպե՞ս եք ընդդիմության շանսերը գնահատում։

– Այդ հարցերը իրենց տվեք։ Եթե իրենք իրենց շանսերը բարձր են գնահատում, դա իրենց կարծիքն է։ Իսկ ես մնում եմ իմ կարծիքին։ Ամեն դեպքում մեր մարզում ամեն ինչ հանգիստ է, հանդարտ է։ Մենք ամբողջ թիմով, ռեյտինգային մեր թեկնածուները՝ բոլորը աշխատում են ՀՀԿ-ի համար, որպեսզի առավելագույն ձայներ բերեն։

Բայց մենք տեսնում ենք, որ նույն թիմի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները բախվում են միմյանց, կրակոցներ են հնչում։

Մեր մարզում ՀՀԿ-ականների միջև այդպիսի հարաբերություններ չկան։ Բոլորը շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ ու աշխատում են մեկ նպատակի համար։

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում