Monday, 17 06 2024
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին
«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Բագրատունյաց պողոտայում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ
Վաղուց ձանձրալի դարձած «դաշնակից-դաշնակից» խաղը վերջացնելու ժամանակն է. այլևս որևէ մեկին պետք չէ
09:45
Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը
ԱՄՆ-ն ինքն է եկել՝ ունիկալ հնարավորություն է. Հայաստանի ընտրության որոշումն ուշանում է
09:15
Քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Շահրամանյանը փաստացի արդարացնում է Ալիևի նարատիվը. երեկվա հայտարարությամբ նա փակեց ԼՂ էջը
08:45
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 20 աստիճանով
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ

Հայաստանը ցանկանում է էլ ավելի ամրապնդել կապերը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ. Սերժ Սարգսյան

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ­-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴ­ի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է: Եվ փոքր երկրների համար շատ պարագաներում կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից, մենք մշտապես մեզ բարենպաստ ենք զգում, երբ որ ՆԱՏՕ-­ՌԴ, Արևմուտք­-ՌԴ , ԱՄՆ-­ՌԴ հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի վիճակն է»,-­ ասել է ՀՀ Նախագահը:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: «Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը մեր խորին համոզմամբ, սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է»,­- նկատել է Սարգսյանը:

Գործակալությունն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին` ընդգծել է, որ ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Հայաստան ընդունել է Սիրիայի բազմահազար հայ քաղաքացիների, ում համար տեղի ունեցածը ողբերգական հետևանքներ է ունեցել. « Դա մեծ ողբերգություն է, մարդիկ թողել են իրենց տները, որ տասնամյակներով փորձել են կառուցել, կահավորել»,­- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով իր 2018թ. հաջորդող գործունեությանը` ՀՀ Նախագահն ասել է. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա»,­ ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի: «Եվ այդ պարագայում, վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը»,­- ավելացրել է Նախագահը:

Խոսելով աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի մեր հայրենակիցների ու նրանց հատկանիշների մասին` ՀՀ նախագահը նկատել է, որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում են: «Լատինական Ամերիկայում, և գրեթե բոլոր երկրներում, ապրող մեր հայրենակիցներն էական դերակատարություն են ունեցել այդ երկրների զարգացման գործում»,­- նշել է Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, ՀՀ Նախագահն անդրադառնալով Հայաստանի ու Իսպանիայի հարաբերություններին, ավելացրել է, որ չնայած իսպանացիները բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի մասին, Իսպանիան հայերի համար զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկն է: Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանն ու Իսպանիան ունեն հարաբերությունների երկար պատմություն` դեռևս միջնադարից և ավելացրել, որ իսպանացիները, որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում