Saturday, 18 07 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա

Մեվլյութ Չավուշօղլուն և Մեթյու Բրայզան ողջունել են ադրբեջանցի լրագրողի ազատ արձակումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն ողջունել է Իլհամ Ալիևի համաներման հրամանը, որի շնորհիվ ազատ է արձակվել ադրբեջանցի լրագրող էյնուլա Ֆաթուլաևը: Այս մասին նշված է ԵԽԽՎ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն և անձամբ ինքը բազմիցս կոչ են արել ազատ արձակել Ֆաթուլաևին:

Մեկնաբանելով Ֆաթուլաևի ազատ արձակումը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան այդ լուրը որակել է որպես հիանալի և շատ դրական: Բրայզան ընդգծել է, որ դրան հասնելու համար բազմաթիվ մարդիկ են ջանքեր գործադրել:
Ըստ Բրայզայի` համաներման մասին որոշումը վկայում է Ադրբեջանում իրականացվող խոր բարեփոխումների մասին, բացի այդ, Ֆաթուլաևի ազատ արձակումը խոսում է Ադրբեջանում բարեփոխումների նոր դարաշրջանի սկզբի մասին:

Հիշեցնենք, որ համաներման արդյունքում ազատ է արձակվել բանտում գտնվող 70 մարդ, կիսով չափ կրճատվել է երկու բանտարկյալի պատժաժամկետը:
Ինչ վերաբերում է «Ռեալ Ադրբեջան» և «Ամենօրյա Ադրբեջան» անկախ թերթերի հիմնադիր Ֆաթուլաևին, ապա 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվի դատարանը քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետով (ահաբեկչական սպառնալիք), 213-րդ հոդվածի 2-րդ կետով (հարկերից խուսափում) և 283-րդ հոդվածի 2-րդ կետով (ազգամիջյան թշնամանքի հարուցում) նրան դատապարտեց 8.5 տարվա ազատազրկման:

Ի դեպ, Ֆաթուլաևի գործը բաղկացած էր 19 հատորից, որից 17-ը վերաբերում էր հարկերից խուսափելուն: Միջազգային հանրությունն անհեթեթություն է անվանել Ֆաթուլաևին ներկայացված այդ մեղադրանքները:

Ի դեպ, Ֆաթուլաևը «Ռեալ Ադրբեջանի» համարներից մեկում նշել էր, որ Իրանին հարված հասցնելու հարցում Բաքվի կողմից ԱՄՆ-ին աջակցելը խոցելի է դարձնում Ադրբեջանը և կարող է հանգեցնել Իրանի կողմից Ադրբեջանին ռազմական հարված հասցնելուն: Ֆաթուլաևը նշել էր նաև իրանական հավանական հարվածների ադրբեջանական թիրախները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում