Friday, 03 05 2024
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ

ՀՀԿ-ին ձայն կտան 98-ին Քոչարյանին Դե Նիրո, այժմ էլ վարչապետին «սիմպատիչնի» համարողները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

– Նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Ինչպե՞ս եք գնահատում ընտրական ողջ պրոցեսը, մանավանդ, եթե չեմ սխալվում, Դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եք, որը «Ելք» դաշինքով մասնակցում է ընտրություններին:

– Ես որևէ կուսակցության անդամ չեմ: Քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքացիական պրոցես էր, ես այնտեղ էի: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո հիմա պետք է հասկանալի դառնա, որ սրանք Հայաստանում անկյունաքարային ընտրություններն են: Շատ է ասվել այն մասին, որ մեր երկրում առավելապես ակտիվ պրոցեսներ սկսվում էին նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետև նախագահի ինստիտուտը շատ ավելի էր կարևորվում հարցեր լուծելու կամ փոփոխությունների հասնելու տեսանկյունից, հիմա պետք է գիտակցել, որ այդ փոփոխությունը փաստացի խորհրդարանական ընտրությունները դարձրել է հենց այդ ամենակարևոր ընտրությունը: Եվ ցավոք, վստահ չեմ, որ մեր հանրությունն այսօր ամբողջ խորությամբ դա գիտակցում է: Կարծում եմ, որ հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից տարվող քարոզարշավի հիմնական մեխը պետք է սա լինի՝ հնարավորինս հասանելի դարձնել հանրությանը, որ եթե փոփոխություն պետք է լինի Հայաստանում, ապա դա հիմա` այս ընտրությունների միջոցով պետք է լինի:

– Արդյո՞ք այս օրերին ընթացող քարոզարշավը տարվում է այդ ուղղությամբ, թե՞ մենք դարձյալ տեսնում ենք խոստումներ ընտրողներին: Արդյո՞ք նման խնդիրներ դրվում են ընդդիմադիր ուժերի և դաշինքների կողմից:

– Դեռևս չեմ տեսնում, բայց դեռ վաղ է ասել, քանի որ այսօր պաշտոնական քարոզարշավի ընդամենը հինգերորդ օրն է: Ցավոք, այս ընտրությունները, ինչպես նախորդները, ոչ թե կուսակցությունների ծրագրերի և անելիքների, բովանդակային քննարկումների շուրջ են, այլ անձերի, թե ում միջոցով ժողովուրդը փոփոխություն տեսնելու հնարավորություն կունենա: Համոզված եմ, որ մեր ընտրողների մեծ մասը, ցավոք, իր առջև խնդիր չի դրել հասկանալու, թե քաղաքական ուժերը ինչ ծրագրով են պատրաստվում Հայաստանը փոխել կամ ավելի լավը դարձնել:

– Այսինքն՝ մենք գործ ունենք ապաքաղաքական, ապագաղափարական ընտրապայքարի հե՞տ:

Համաձայն եմ այն իմաստով, որ փաստացի ֆունդամենտալ, ծրագրային և էական տարբերություններ չեն առաջարկվում, բացառությամբ կոմունիստների, որոնք ասում են՝ սովետական սոցիալիստական տրամաբանությամբ ենք Հայաստանը տեսնում: Քաղաքական ուժեր կան, որ փորձել են հնարավորինս տարբերվող հարթակ կամ պլատֆորմ առաջարկել: Այսպես օրինակ՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի Խաղաղությունը մի կողմից, մյուս կողմից երկու ուժ կա՝ «Ազատ դեմոկրատներ» և «Ելք» դաշինքը, որ ըստ էության ուղիղ են խոսում այն մասին, որ Հայաստանի Եվրասիական ինտեգրացիան սխալ քաղաքական մոտեցում էր և պետք է ԵՄ-ի հետ սկսել բանակցություններ Խորը և համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագրի շուրջ:

– ՀՀԿ-ն վստահ է, որ ինքն է հաղթելու ընտրություններին: Կարո՞ղ ենք ասել, որ այս տարիների ընթացքում այդպես էլ չձևավորվեց այն ուժը, որը կարող էր մասնակցություն ունենալ ընտրություններին և հաղթել:

– Եթե հիշում եք, իշխանությունը վստահ է եղել մեր բոլոր ընտրություններին, որ ինքը հաղթելու է: Եվ հիմա հենց այս նոր ընտրակարգով, գուցե հենց ընտրակարգն ինքնին նաև որոշակի խոչընդոտներ պետք է հարուցի այն առումով, որ մեր ընտրողները դեռևս սովոր չեն նման ընտրությունների մասնակցելու, բացի այն, որ տեխնիկական խնդիրները կարող են որոշ առումով խնդրահարույց լինել, իշխանությունը վստահաբար պետք է կիրառի իր ունեցած ադմինիստրատիվ ռեսուրսները: Զուգահեռաբար, եթե մյուս մասնակից ուժերը չկարողանան լավ վերահսկողություն սահմանել շրջաններում և գյուղերում, նախկինի նման այնտեղ հարյուր տոկոս մասնակցություն ցույց տալու ու կրկնաքվեարկությունների պակաս չենք ունենալու: Միաժամանակ, երբ օրինակ՝ Սերժ Սարգսյանը գնում էր ՊՆ և հայտարարում, թե բանակը պետք է չխառնվի քաղաքականությանը, իսկ մենք նախկին փորձից գիտենք, որ բանակը 90 տոկոսով իշխանությանը ձայն տվող կառույց է եղել, նա նկատի ուներ այն, որ Սեյրան Օհանյանին սիրողները որևէ կերպ չպետք է «խառնվեն», որ բանակը պետք է խառնվի բացառապես իր կուսակցության հետ կապված քաղաքականությանը: Անխոս նաև առկա է Կարեն Կարապետյանի գործոնը և այն հնարավոր չէ հաշվի չառնել: Այնպես ինչպես 98-ին մեր երիտասարդ կանայք ասում էին՝ Ռոբերտը նման է Դե Նիրոյին, դրա համար իրեն եմ ընտրելու, այժմ Կարեն Կարապետյանին «սիմպատիչնի» համարող ընտրողների մի խումբ գուցեև կարող է ձայներ տալ ՀՀԿ-ին:

– Բանակի հետ կապված 2008-ին մենք տեսել ենք ինչպես է բանակը ներգրավել նաև հետընտրական զարգացումներին:

– Այո, մինչև արտակարգ դրություն հայտարարելը բանակի առկայությունը Երևանի փողոցներում:

– Ի՞նչ տեսակ խորհրդարան է մշուշվում այսօր: Արդյո՞ք ձևավորվելիք խորհրդարանը կկարողանա Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ տալ, ի վիճակի կլինի՞:

– Իմ խորին համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի նպատակը հնարավորինս կառավարելի վիճակ ունենալն է: Այս տեսանկյունից ինքն իր դիրքերից բաշխել է եղած ուժային կենտրոնները առանձին ուղղությունների վրա: Մի կողմից՝ Վերածնված ՕԵԿ-ին է տվել իր սատելիտ կրիմինալ ուժերին, ինչպես տեսանք Վանաձորում և Գյումրիում, մյուս կողմից ԲՀԿ-ին օգտագործելու է, որպեսզի այդ ուժի հետ ըստ իս թյուր հույսեր կապող ժողովրդին, ընդդիմադիր տրամադրվածների ձայները տանի: Նման կառավարելի ուժերից է նաև Դաշնակցությունը, որն այժմ էլ կոալիցիայում է՝ ՀՀԿ-ի հետ է կազմել: Սատելիտ ուժերից զատ՝ մյուս քաղաքական խմբերը, ըստ էության, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածի հետ պետք է աշխատեն և հնարավորինս շատ ձայներ շահեն այդ հատվածից: Ամեն դեպքում ընտրարշավը դեռ նախնական փուլում է, գուցե դժվար է դեռևս վերջնական դատողություններ անել, բայց որ նրա հիմնական նպատակը կառավարելի խորհրդարան ունենալն է՝ միանշանակ է:

– Արդյո՞ք ֆորս մաժորային իրավիճակ հնարավոր է, թե՞ դա բացառում եք:

– Ամեն ինչ կախված է ընտրարշավի արդյունավետությունից և հանրային կոնսոլիդացիայի մակարդակից, բուն ընտրությունների օրը դրան նախորդած և հաջորդած տրամադրություններից: Այս պահին հավանական չեմ համարում հետմարտիմեկյան իրավիճակ, դե բայց ինչպես ասում են` ոչինչ անհնար չէ քաղաքականությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում