Friday, 24 07 2026
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Գնալու եմ տեղամաս, վերցնեմ ՀՀԿ-ի թերթիկն ու վրան գրեմ՝ «Սասնա ծռեր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, նախընտրական փուլում  բոլոր ընդդիմադիր ուժերի միավորում չստացվեց, հետընտրական փուլում  ի՞նչ զարգացումների ականատես կլինենք։

– Հիմա այնպիսի մթնոլորտ է ձևավորված, որ ցանկացած օր հնարավոր է ֆորս-մաժորային իրավիճակ։ Այն բացասական էներգետիկան, որ կուտակված է ընդդեմ վարչախմբի՝ չի բացառվում, որ հանգեցնի հետընտրական զարգացումների։ Բայց խնդիրը հետևյալն է՝ չկա կոնկրետ անձնավորված առաջնորդ, այնպես, ինչպես լինում է նախագահական ընտրությունների ժամանակ։ Տարբեր միավորներ են մասնակցում, դրանց մի մասը գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Դժվար է  գնահատել՝ ինչ զարգացումներ կլինեն, ու ինչ արդյունք կունենանք։ Բայց այն, որ երկրում հասունացել է ապստամբության  մթնոլորտ, և դրան նպաստում է գործող վարչախումբը՝ դա փաստ է։

– Կա՞ն այնպիսի ուժեր, որոնք կկարողանան առաջնորդել և ճիշտ ուղով տանել հետընտրական զարգացումները։

– Ընդդիմությանը չպետք է թերագնահատել, բայց պետք է հաշվարկել ընդդիմության սադրիչ քայլերը։ Նույնիսկ այն ընդդիմադիրները, որոնք սպասարկել են վարչախմբին, ինչ-որ պահի կարող են գործել վարչախմբի դեմ. կախված է ընդդիմության հաշվարկներից և վարչախմբի քայլերից, թե ինչ սահման կանցնեն։ Պետք է հաշվարկել նաև այն, որ մենք պատերազմական իրավիճակում ենք։

– Հետընտրական փուլում ընդդիմության միավորումը հնարավո՞ր է։ Նախընտրական փուլում տարբեր պատճառներ մեջբերելով՝ չստացվեց, իսկ հետընտրական փուլո՞ւմ։

Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ պետք է գաղափարական, աշխարհաքաղաքական մոտեցումները դնել մի կողմ։ Բայց հետընտրական զարգացումների ընթացքում հնարավոր է ժողովրդական շարժումը թափ հավաքի ու պարտադրի քաղաքական ուժերի համախմբում։ Տեսականորեն դա հնարավոր է։

– Իսկ Դուք կաջակցե՞ք։

– Եթե նայենք մեր կուսակցության 20 տարվա պատմությունը, ապա  բոլոր տեսակի քաղաքական զարգացումներում՝ հատկապես հետընտրական, աջակցել ենք։ Ես բացառում եմ, որ որոշակի պրոցեսների դեպքում մենք մնանք դիտորդի կարգավիճակում։

– «Սասնա ծռերը» կոչ է անում բոյկոտել առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Կարծում եք՝ դա աշխատո՞ղ տարբերակ է, այն դեպքում, երբ ընդդիմությունը մասնակցում է։

– Հայաստանում այս վարչախմբի պարագայում, երբ ժողովրդին հասցրել են այն վիճակի, որ 5000 դրամն է խնդիր լուծող, մի մասին պարտադրելով, մի մասին ահաբեկելով՝ տանելու են ընտրատեղամաս։ Ես ինքս գնալու եմ ընտրության, վերցնելու եմ ՀՀԿ-ի քվեաթերթիկը ու վրան գրեմ՝ «Սասնա ծռեր»։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում