Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախօրեին հրապարակել է նախագահական ընտրություններին ընդառաջ վարկանիշային հերթական տվյալները, և հերթական անգամ առաջատարը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքն է:

Ինչքան էլ Ադիբեկյանին մեղադրենք սոցիոլոգիական պատկերը խեղաթյուրելու մեջ, պետք է նաև խոստովանենք, որ իրականում, առնվազն Ծառուկյան դաշինքի մասով, պատկերը շատ մոտ է իրականությանը։ Վերջինս նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո զարմանալիորեն մեծ վարկանիշ ուներ Հայաստանում։ Եվ ուրեմն հարց է առաջանում, թե ինչ է սպասվում Հայաստանին ժողովրդավարական իշխանափոխության պարագայում: Սպասվում է Ծառուկյան դաշինքը  կվերցնի՞ իշխանությունը: Իսկ արդյո՞ք որևէ մեկը կարող է համարձակվել ու ասել, թե Հայաստանի համար նման տարբերակը ավելի լավն է, քան ՀՀԿ-ն:

Այսինքն, մենք բախվում ենք մի իրականության, երբ հանրային ինքնագիտակցության, քաղաքացիական գիտակցության խիստ ցածր մակարդակը Հայաստանում, այսպես ասած, ժողովրդավարական ընտրություններում իշխանության պարտությունը կարող է դարձնել հաղթանակից ոչ պակաս վտանգավոր: Սա իսկապես ցավալի պարադոքս է, որի մասին մենք պետք է մտածենք:

Սույնով ամենևին միտք չունենք ակնարկելու կամ պնդելու, որ դեռ ժողովրդավարական ընտրությունների ժամանակը չէ, քանի որ սրանով Սարգսյանին կփոխարինի Ծառուկյանը, և վերջ: Իրականում ժողովրդավարական ընտրություն պետք է լինի բոլոր, կամ գրեթե բոլոր դեպքերում, եթե, իհարկե, հաղթող թեկնածուն ինքը՝ սատանան չի լինելու: Սակայն խնդիրը ընդամենը այն վտանգը կամ հիմնարար պրոբլեմը մատնացույց անելն է, որ մենք անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում այդպես էլ չունեցանք անկախ պետությանը հարիր ընտրող, անկախ պետության քաղաքացու գիտակցության վրա հիմնված ընտրական մշակույթ: Այս երևույթի մասին մենք մտածում ենք ընտրությունից ընտրություն, երբ հարկ է լինում խոսել ձայների վաճառքի կամ այլ արատավոր երևույթների մասին: Մինչդեռ սա մեր ամենօրյա աշխատանքի անարդյունավետության հետևանքն է, անարդյունավետության ցուցիչը:

Ընտրող, անկախ քաղաքացու մշակույթի վրա հիմնված քվեարկություն ունենալու համար մենք պետք է աշխատենք ոչ միայն ընտրություններից ընտրություններ, այլ ամեն օր, ամեն ժամ: Եվ մենք ասելով՝ նկատի ունենք և՛ հասարակությանը, և՛ քաղաքական ուժերին, որոնք խոսում են Հայաստանի արդիականացման մասին: Եթե այս հիմնարար հարցը մենք չենք կարողանում շատ արագ լուծել, ապա ընտրությունների ազատությունն ու արդարությունն ինքնին շատ քիչ են արագ կամ բավարար տեմպով փոփոխություններ իրականացնելու համար:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում