Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Այսօր և վաղը հնարավոր է հակերային հարձակում. Սամվել Մարտիրոսյան

Ֆեյսբուք սոցիալական կայքում տեխնիկական խնդիրներ կան։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բազմաթիվ պրոֆիլներ անջատվել են։ Խնդիրն այն է, որ ֆեյսբուքը մարդկանց մեխանիկորեն դուրս է հանում իրենց էջերից և թույլ չի տալիս կրկին մուտք գործել։ Որոշ օգտատերեր տարօրինակ հաղորդագրություններ են ստանում, որը տեղեկացում է՝ իրենց բոլոր նամակագրությունները ջնջվել են, քանի որ սփամ են պարունակել։ Մյուսները հետ են ուղարկվում կայքի գլխավոր՝ մուտքի էջը, իսկ այնուհետև չեն կարողանում մուտք գործել իրենց էջը։

Թեմայի առնչությամբ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը կայքի անսարքության հետևանքով է, ադրբեջանական հակերային հարձակման հետ կապ չունի։ «Մարդիկ մի անգամից մի քանի բան խառնում են, որից էլ շփոթմունք է առաջանում։ Ֆեյսբուքում տեխնիկական խնդիր կա։ Երեկ առավոտյան խնդիր է եղել  նաև Google-ում։ Այս խնդիրներն ամբողջ աշխարհով մեկ են։ Սրան զուգահեռ կա ադրբեջանական անընդհատ շարունակվող հարձակումները հիմնականում դպրոցականների պրոֆիլների վրա, որոնք նորմալ չեն կարողանում հասկանալ հարձակումները և հաջողում են ինչ-որ մարդկանց կոտրել․․․ Մեկը մյուսի հետ կապ չունեցող իրադարձություններ են»,- ասաց փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին հնարավոր է թույլ պաշտպանություն ունեցող կայքերը և օգտատերերի էջերը հարձակման ենթարկվեն։ «Սահմանում իրավիճակը լարված է, վաղը Խոջալուի զոհերի հիշատակի օրն է։ Ամեն ինչ կարող է լինել, բայց այս պահին լուրջ խնդիր չկա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետը հորդորեց, խնդիրներից խոսափելու համար համացանցում անվտանգության կանոններին հետևել, ոչ միայն սահմանին լարված օրերին, այլ մշտապես։

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում