Tuesday, 30 04 2024
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից

Կնոջը փոխնախագահ դարձրեց, իրեն քննադատող հեռուստաալիքը փակեց. թուրքական պարբերականը՝ Մեհրիբան Ալիևայի նոր նշանակման մասին

Թուրքական լրատվամիջոցները սկսել են խիստ հեգնական խոսել Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականն անդրադարձել է նախագահի կողմից իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու փաստին:

«Կնոջը փոխնախագահ դարձրեց, իրեն քննադատող հեռուստաալիքը փակեց… Ալիևից Թուրքիային «նախագահական համակարգի» վերաբերյալ ուղերձ». նման խորագրով է լուրը հաղորդել թուրքական պարբերականը:

Լրատվամիջոցը նշել է, որ օրերս Բաքու այցելած Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը շնորհավորանքներն էր հայտնել Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում նշանակելու առնչությամբ: Իր հերթին Ալիևը հույս էր հայտնել, որ Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական արդյունք կտա:

Նշենք, որ Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» կուսակցության պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:

Թուրքական Bursadabugun.com կայքի փոխանցմամբ` Քուզուն նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում