Saturday, 18 07 2026
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից

Երուսաղեմի պատրիարքությունն արձագանքել է Կ. Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված վիճակին

Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ համայնքում և պատրիարքությունում լարվածությունը շարունակվում է: Ինչպես տեղեկացրել էինք՝ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և բացահայտումներ արել պատրիարքությունում տեղի ունեցող իրավիճակի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերաբերյալ: Նա  իր որոշման մեջ մեղադրել է Արամ սրբազանին և ասել, որ հրաժարականի պատճառը փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքն է: Նա նաև ասել է, որ այս իրավիճակում  չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

Խնդրին միջամտում է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Պոլսո փոխպատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մոտակա օրերին ժամանելու են Էջմիածին։

Խնդրին անդրադառնում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մամուլի հրապարակումներից և հեռուստատեսության հաղորդած լուրերից են տեղեկացել Պոլսո պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել պատրիարքարանից: «Ընդհանուր առմամբ՝ արդեն իններորդ տարին է, որ պատրիարքի լուրջ առողջական խնդիրների պատճառով փոխանորդի մակարդակով է ղեկավարվում: Մեր ցանկությունն է, որ այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի, և առաջիկայում տեղի ունենա պատրիարքական ընտրություն, և աթոռը այլևս ունենա իր արժանի գահակալը»,- ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի բարձրացրած խնդիրներից իրենք անտեղյակ են եղել:

Հարցին՝ Պոլսո փոխպատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մոտակա օրերին ժամանելու են Էջմիածին, արդյոք Էջմիածնում կկարողանա՞ն խնդրին լուծում տալ, Կորյուն վարդապետ Բաղդասարյանն արձագանքեց. «Ինձ թվում է՝ այո: Վեհափառ հայրապետի իմաստուն կարգադրությամբ և մեր սրբազան հայրերի ողջամիտ խոհեմությամբ հնարավոր է այս թնջուկը լուծել, որից պետք է շահի թե՛ պատրիարքարանը, թե՛ հայոց եկեղեցին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում