Friday, 24 07 2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Սերժ Սարգսյանի ակնարկը բանակին՝ 2018-ի մասին

Նախօրեին Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ և խոսել սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական կառավարման մոդելի և գերագույն գլխավոր հրամանատարի խնդրի մասին:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հիմք չունեն այն մտավախությունները, թե բացակայում է Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը, և կարող է ստեղծվել բանակի կառավարման, զինված ուժերի ռազմա-քաղաքական կառավարման քաոս: «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկ տեղում կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Եթե անհրաժեշտություն լինի մանրամասնել- թերևս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում- ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի զինված ուժերը ստանան իրավիճակի կառավարելիության և կայունության մեսիջներ՝ հասկանալու համար, որ թիկունքում քաղաքական իրավիճակը կայուն է և հուսալի:

Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից մեկ տարի հետո բանակի բարձրագույն հրամկազնին վստահեցնում ու հավաստիացնում է, որ այդ փոփոխությունները ոչ միայն չեն սպառնում կառավարման քաոսով, այլև, ըստ էության, հակառակը՝ վարչապետի պաշտոնում կենտրոնացնում են առավել հուսալի կառավարման հնարավորություն, քան ներկայումս նախագահի լիազորության պարագայում:

Այս հանգամանքը փաստորեն վկայում է, որ Սերժ Սարգսյանը բանակից ստացել է ազդակներ, թե կա իշխանության ձևավորման հետ կապված սպասումների անորոշություն ու որոշակի անվստահություն, որն էլ ցրելու համար ԶՈՒ հրամկազմին ներկայացնում է այն, ինչը պետք է որ արված լիներ մինչև Սահմանադրությունն ընդունելը: Մյուս կողմից՝ գուցե արվել է, սակայն ներկայիս իրավիճակում առաջացել են հարցեր: Սա նաև զարմանալի չէ, քանի որ, անկասկած, բանակի համար էլ հարցերի հարցը 2018-ի ապրիլն է, դրանից հետո ստեղծվելիք վիճակը, հեռանկարը:

Սերժ Սարգսյանի արձագանքը ուշագրավ է հենց այս կոնտեքստում, թեև կարծես թե փակ է մնում հարցը, թե ինչ է լինելու 2018-ից հետո, կամ ավելի շուտ՝ ով է լինելու ներկայիս նախագահի պաշտոնի համեմատ առավել լայն լիազորություն ունեցող այդ վարչապետի պաշտոնը կրողը: Սերժ Սարգսյանն այս հարցի պատասխանի վարագույրը փակ է պահում, բայց հետաքրքիր է՝ արդյո՞ք նա վարագույրը բացել է կամ կբացի բանակի բարձրագույն հրամկազմի փակ շրջանակի համար ավելի շուտ, քան կանի դա հասարակության համար: Արդյո՞ք դա է նշանակում նրա այն հայտարարությունը, թե մանրամասնելու անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է անել դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում