Saturday, 18 07 2026
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ

Երևանը համալրվում է շախմատի նոր դպրոցներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ: Շախմատի դպրոցն ամբողջությամբ կահավորված է համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացմամբ զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոց, որտեղ ևս առանձնացված տարածքում ձևավորվում է այս վարչական շրջանի շախմատի նոր դպրոցը: Հետևելով շինարարության ընթացքին՝ քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել սահմանված ժամանակացույցի համաձայն: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության արդյունքում շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում. «Մինչ այս վարչական շրջաններում գործել են շախմատի խմբակներ: Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին, նախաձեռնեցիք այս ծրագրի իրականացումը, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ: Արդեն երկու վարչական շրջաններում ունենք նման կրթօջախներ և երրորդն էլ կլինի Աջափնյակինը, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այն մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները կգործեն անվճար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում