Աշխարհում խոշորագույն մասնավոր բանկերից մեկը` շվեյցարական Credit Suisse-ը, այս տարի կկրճատի ավելի քան 6.5 հազար աշխատակցի, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Թինջան Թիամի հայտարարությունը:
Այդպիսի որոշում ընդունվել է բանկի տարեկան հաշվետվությունից հետո, որի համաձայն 2016 թվականին կազմակերպությունը ստացել է 2.44 միլիարդ շվեյցարական ֆրանկի կորուստ: