Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Լինի ԲՀԿ-ով, թե ՀՀԿ-ով՝ գիտեմ Գյումրի քաղաք գումար բերելու տեղն ու ձևը. Մարտուն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ խմբակցության ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու է Գյումրիում:

– Պարոն Գրիգորյան, Ձեր տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Ձեզ ամենաշատը վիրավորել է Գյումրիում Վարդան Ղուկասյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրումը ռեյտինգային ընտրակարգով:

– Հայտարարության մեջ ինչ-որ ասել եմ, հստակ ասել եմ, ներկայացրել եմ այդ խնդիրները:

– Ռեյտինգային ցուցակով բավականին մրցակիցներ եք ունենալու Գյումրիում: Թե՞ժ ընտրապայքար է սպասվում:

– Այս պահի դրությամբ դեռ չկա թեկնածուների վերջնական ցանկը, թե ովքեր են, բայց բավականին շատ մարդիկ կմասնակցեն ընտրություններին։ Ամեն դեպքում մենք մեր աշխատանքները կազմակերպում ենք: 10 տարի աշխատել եմ որպես ԱԺ պատգամավոր, 10 տարի ժողովրդի աչքի առաջ եմ եղել իմ կատարած գործերով։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդն ինքը գնահատի՝ ով է արժանի, ով արժանի չէ, որովհետև վերջիվերջո, եթե 100-150 թեկնածու էլ լինենք Գյումրի քաղաքում, մարզի բանկչությունը ընտրելու է այդ 150-ից մեկին: Կգա ժամանակը, կտեսնենք, թե ժողովուրդը ոնց է մտածում, ոնց է քվեարկում:

-Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն անդրադարձել է Ձեր հայտարարությանը: Կարող ենք ասել, որ նոր ինտրիգ է հասունանում ձեր միջև: Կա՞ այդպիսի լարվածություն, թե՞ ոչ:

-Ինտրիգներ, իմ կարծիքով, ընտրությունների ժամանակ միշտ էլ լինում են, կամա, թե ակամա ինտրիգներ միշտ էլ կան, բայց մենք անցել ենք այդ ճանապարհով, այնպես չէ, որ ինտրիգներից մենք շատ մտահոգվում ենք, քանի որ մենք հստակ գիտենք մեր գործը, մեր անելիքը, մենք զբաղվելու ենք մեր գործով, մեր անելիքով: Այսքան տարիների ընթացքում այնքան բան ունեմ արած, որ ես հազիվ իմ արածները ներկայացնեմ, կամ այնքան խնդիր կա մարզում, որ կարողանամ ես այդ խնդիրները ներկայացնեմ և ասենք, թե ինչ պետք է անենք մեր քաղաքում:

-Մամուլը գրում է, որ հնարավոր է Գյումրիում այնքան լարված իրավիճակ լինի, որ ընդհուպ արյուն հոսի և այլն, նմանատիպ զարգացումներ լինեն:

-Չեմ կարծում: Որ ընտրություններն են եղել, որ Գյումրիի հետ կապված մամուլը չգրի արյուն է լինելու, այս է լինելու, այն է լինելու: Միշտ էլ ընտրությունների ժամանակ սկսում են: Մենք, համենայն դեպս, պատրաստ ենք այդ ամեն ինչին, մամուլի հրապարակումները սովորական բան է արդեն մեզ համար: Պարզ է, գիտենք նույնիսկ թե քարոզարշավի որ շրջանում ինչպես են ակտիվանալու, ինչ են անելու և ինչ են խոսելու, ինձ համար լրիվ տեսանելի է:

-Պարոն Գրիգորյան, Ձեր հայտարարության մեջ նախորդ ընտրություններից վիճակագրություն էիք նշում, թե ՀՀԿ-ն ինչքան ձայն էր հավաքել, ԲՀԿ-ն՝ ինչքան: Գրեթե կրկնակի ձայն էիք հավաքել: Հիմա եթե ՀՀԿ-ի ցուցակով եք ներկայանում, ինչ եք կարծում, ձայների առումով ավելի չեն նվազի՞ Ձեր ձայները՝ հաշի առնելով, որ ՀՀԿ-ի նկատմամբ էլ վստահություն չկա:

-Ես կարծում եմ, որ ժողովուրդը զզված է բոլոր կուսակցություններից, այսօր ոչ մի մարդ ոչ մի կուսակցության հետ մեծ հաշվով ոչ մի հույս չի կապում: Եթե հույսը պիտի կապի կոնկրետ ինչ-որ կազմակերպության հետ, որ իրեն հասկանա՝ իր դարդին դարման անող, հասկանալի է, որ այսօր ոչ մեկը այդ պեչատի վրա հույսը չի դնում, կամ այդ կազմակերպության վկայականի վրա հույսը չի դնում։ Այսօր մարդը հույսը դնելու է կոնկրետ անձի վրա, անձը ի վիճակի է գնալ իր քաղաքի համար հարցեր լուծել: Այսօր գիտեք, որ պարտադիր է ռեյտինգայինով ինչ-որ մի կուսակցության համամասնականով մասնակցելը: Բնականաբար, ուզենք, թե չուզենք, մասնակցելու ենք այդ տարբերակով: Իսկ ես եթե… Ուրեմն այս պարագայում բոլոր կուսակցություններն էլ ժողովրդի համար մեկ են, պետք է կարողանաս ընտրել թիմը, որն ունի միջոցներ, հնարավորություն, կարողանաս այդ միջոցները բերես ծառայեցնես քո քաղաքին: Օրինակ՝ Ախուրյան համայնքում մի քանի օր առաջ հաշվետու հանդիպման եմ եղել, մոտ 300 ախուրյանցիներ են եղել, հանդիպել եմ, զրուցել եմ, շտապօգնության մեքենայի խնդիր ունեին։ Ամբողջ Ախուրյանի շրջանը մի շտապօգնության մեքենա է սպասարկում, այն էլ լուրջ խնդիրներ ունեցող, այդ հարցը ներկայացրել եմ նախագահի հետ հանդիպման ժամանակ, արդեն ախուրյանցիներին խոստացել են, որ այդ խնդիրը կլուծվի: Այսինքն՝ կոնկրետ միջոց, հնարավորություն պետք է լինի, որ կարողանաս խնդիրը լուծել: Այսօր ախուրյանցիների համար Մարտուն Գրիգորյանը հանրապետականով է, ԲՀԿ-ով է, թե ինչով է, կարևորը նրանց համար այն է, որ Մարտուն Գրիգորյանը աշխատանքի ձևը գիտի, գիտի Գյումրի քաղաք գումար բերելու տեղը ու ձևը, ոնց է անելու, որ Շիրակի մարզ գումար բերի: Կվստահե՞ն գյումրեցիներն ինձ, ես հետագայում էլ օդի մեջ չեմ խոսի, ես բերելու եմ դա, ԲՀԿ-ով էլ եմ բերել, ՀՀԿ-ի հետ էլ եմ բերել, ու կշարունակեմ բերել, ես ինձ վրա վստահ եմ, մնում է ժողովրդի վստահությունը: Եթե ժողովուրդն էլ ինձ վստահեց՝ այդ նույն ՀՀԿ-ն ուզի, թե չուզի գյումրիցիների վստահության դիմաց տալու է այն, ինչ ուզում են շիրակցիներն ու գյումրեցիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում