Monday, 27 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) միացել է Ծառուկյանին և առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) միացել է «Ծառուկյան» դաշինքին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արմավիրի մարզում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբյանը։

«Ես անցած տարվա վերջին իմ ընկերներին խնդրել էի, որպեսզի ուսումնասիրություն կատարեին, թե ես որ կուսակցության հետ կարող եմ գնալ, որ կուսակցությանն է ավելի շատ վստահում ժողովուրդը։ Բոլոր ուսումնասիրությունները հանրագումարի բերեցինք, և ես որոշում կայացրեցի, որ «Ծառուկյան» դաշինքի հետ գնամ ընտրությունների»,- ասաց Հակոբյանը։

Վերջինից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան ՀՀԿ-ն ու իր ղեկավա՞րը, դրա՞ համար չի միացել ՀՀԿ-ին։ «Առաջին հերթին ՀՀԿ-ն իր թեկնածուներն ունի, նրանք շատ են, և հետո մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ծառուկյանն ավելի մեծ վստահություն է վայելում, քան որևէ այլ կուսակցություն։ Այդ վստահությունը իմ մեջ ավելի մեծ համարձակություն մտցրեց, որպեսզի ես գնամ այդ դաշինքով։ Վերջնական որոշումը ժողովուրդն է կայացնում, իսկ ժողովրդի կարծիքը չլսել, անտեսել՝ միայն հիմար մարդը կարղ է»,- նկատեց նախկին պատգամավորը։

Նշենք, որ ՀՀԿ-ից Արմավիրի մարզում ռեյտինգայինով առաջադրվողները շատ են, կարելի է ասել՝ ԵԿՄ հիմնական կազմը։ Հավանական թեկնածուներն են Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը։

Հակոբ Հակոբյանը բոլորին էլ մրցակից է համարում, բայց նշում է, որ չի պատրաստվում մրցակցել նրանց հետ. «Ցանկացած մեկը, ով կդնի, ես ուրախ կլինեմ։ Ով էլ դնի, իմ մարզի բնակիչն է, որին ես հարգում եմ։ Մենք չենք մրցելու, մենք ժողովրդին ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ու ժողովուրդն է մրցելու, թե որի թեկնածուն է հաղթելու։ Ավելի շատ ժողովուրդն է մրցելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում