Դամասկոսում նախագահական պալատի մամլո ծառայությունը հերքել է երկրի նախագահ Բաշար Ասադի առողջական խնդիրների վերաբերյալ լուրերը: Այս մասին տեղեկություն է տարածվել մամլո ծառայության թվիթերյան էջում:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ լուրեր էին տարածել, որ Ասադը բուժվում է Դամասկոսի «Աշ-Շամի» հիվանդանոցում, մեկ այլ լուրի համաձայն՝ նրան իբր տեղափոխել են Բեյրութ՝ ամերիկյան համալսարանին կից հիվանդանոց:
«Նախագահ Ասադի առողջական վիճակի մասին աղբյուրները հայտնի են: Դրանք պարզապես դատողություններ են՝ նման նրանց մտացածին ցանկություններին, ովքեր դրանք տարածում են»,- գրված է հայտարարության տքստում:








































