Wednesday, 15 07 2026
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ

Հայկական հեղափոխության շանսը

Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում բավական մեծ փորձ ունեցող այրեր, հանդես գալով տարբեր հասարակական, քաղաքացիական հարթակներում, կարծիք են հայտնում այն մասին, որ ընդդիմության փաստացի չգոյությունը թաղում է Հայաստանում հեղափոխության ճանապարհով իշխանություն փոխելու շանսը: Ապստամբության, հեղափոխության հավանականության, դրա իրավունքի մասին բավական ընդգրկուն քննարկումների թեման քննարկման նյութ է դարձել նաև Հայաստանի հանրային և քաղաքական շրջանակներում:

Քննարկումների մասնակիցները յուրովի բացահայտում են թե՛ հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների իրենց պատկերացումները, այդպիսով փորձելով օգնել, որ հարստանան կամ հստակվեն նաև այդ հասկացությունների կապակցությամբ հասարակական պատկերացումներն ավելի այն շրջանակով, հանրային բոլոր շերտերի կամ գրեթե բոլոր շերտերի մակարդակով, թե՛ տալիս են հեղափոխության կամ ապստամբության իրավականության, օրինականության, սահմանադրականության վերաբերյալ որոշակի բացատրություններ, որոնք անշուշտ նույնպես նպաստում են այդ հասկացությունների հանդեպ հանրային ընկալումների զուլալմանը:

Այդ գործընթացը շարունակվում է և թերևս կշարունակվի նաև ապագայում, և դրանք կարող են հանդիսանալ Հայաստանի քննարկումների շարունակականությունն ապահովող աղբյուր: Հայաստանում ներքին կյանքի սոցիալ-տնտեսական, բարոյա-քաղաքական բովանդակությունն է շարունակում ապահովել հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների տիրույթում գտնվող քննարկումների հիմքեր:

Այստեղ հարց է առաջանում. եթե երկրի ներքին կյանքի բովանդակային կառուցվածքը ինքնին հանդիսանում է հեղափոխության և ապստամբության հասարակական պահանջ` առնվազն խոսակցությունների, քննարկումների կազմակերպման մակարդակի, ապա ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջի, այդ քննարկումների, բանավեճերի նախաձեռնության համար անհրաժեշտ են լինում արտաքին առիթներ: Մասնավորապես, օրինակ, ինչո՞ւ են Հայաստանում այդօրինակ քննարկումներն ու բանավեճերը ծավալվում միայն արտաքին քաղաքական ակտիվ զարգացումների հանգրվանում, կամ որևէ երկրում կոնկրետ գործողությունների ծավալումից հետո:

Այդ իրավիճակը միգուցե հուշում է այն մասին, որ Հայաստանում հեղափոխության և ապստամբության վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, և այդ պատկերացումը թույլ չի տալիս դրանց անդրադառնալ ոչ միայն որպես կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողության սցենար, այլ նույնիսկ դիտարկել որպես հասարակական և պետական զարգացման հնարավոր տեսական տարբերակներ, որոնք կարող են ունենալ միանգամայն դրական ազդեցություն ցանկացած ժողովրդի և պետության ընթացքի վրա, որոնք գուցե նույնիսկ երբեք չեն լինում միարժեք դրական կամ միարժեք բացասական և գուցե նույնիսկ չեն էլ լինում առավելապես դրական կամ առավելապես բացասական:

Մինչդեռ, քանի դեռ ներքին կյանքում հեղափոխության և ապստամբության պատճառի զգալի ներուժ պարունակող հիմքերը շարունակում են մնալ և խորանալ, իսկ հասարակության հիմնական շերտերի և հանրային-քաղաքական սուբյեկտների մոտ հասարակության և ապստամբության մասին պատկերացումները մնում են չքննարկված և ընդհուպ գիտական մակարդակով «չախտորոշված», դրանց ապակառուցողական բնույթի, իռացիոնալ առաջացման վտանգը ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է տվյալ հասարակարգերում: Ավելին` թերևս այդ հասկացությունների վերաբերյալ քիչ թե շատ հստակ պատկերացումներն են, որ տարանջատում են հասարակության և նաև հանրային-քաղաքական սեկտորի հիմնական շերտերին ու սուբյեկտներին մարգինալներից:

Հետևաբար, եթե չկան այդ հստակ պատկերացումները, գիտակցվածությունը, հեղափոխության և ապստամբության, դրանց իրավունքի, այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ առանցքային ընկալումները, ապա տվյալ պետության և հասարակարգի ճանապարհին հիմնական և մարգինալ շերտերն ու սուբյեկտները խառնվում են իրար, ինչը տվյալ պետության և հասարակության կյանքում, թերևս, մեծացնում է մարգինալների և էապես նվազեցնում է հիմնական, հաստատուն արժեհամակարգով և քաղաքակրթական կոդով առաջնորդվող շերտերի և սուբյեկտների հնարավորությունները:

Այդ իսկ պատճառով, հեղափոխության և ապստամբության մասին ընդգրկուն, ընդհուպ գիտական մակարդակի քննարկումները, թերևս, առաջին հերթին անհրաժեշտ են որևէ պետության իշխանություններին: Այդ քննարկումներն, իհարկե, ինքնաբերաբար առաջ են բերելու պատասխանատվության հարցի ավելի սուր և կոնկրետ բարձրացում, ինչից խուսափում է ցանկացած իշխանություն, որն ուն իր լեգիտիմության լուրջ խնդիր, ինչպես Հայաստանում: Բայց մյուս կողմից` ցանկացած առողջ բանականություն հուշում է, որ վերջին հաշվով, պատասխանատվության մեխանիզմի հստակեցումն ու որևէ աստիճանի բյուրեղացումը չի կարող ավելի վտանգավոր լինել որևէ իշխանության համար, քան իռացիոնալ զարգացումների մեծացող հավանականությամբ հղի իրավիճակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում