Tesla Motors ամերիկյան մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Model S 100D և Model X 100D էլեկտրական մոդելները, որոնց լուսանկարները հրապարակվել են ընկերության կայքում:
Ինչպես նշում է motor.ru-ն, Model S 100D մակնիշի ավտոմեքենան մի լիցքավորմամբ անցնում է 539 կմ, իսկ Model X 100D-ն՝ 475 կմ:
Նոր Model S-ը 0-96 կմ/ժ արագություն է զարգացնում 4.2, իսկ Model X-ը՝ 4.8 վայրկյանում: Երկու մեքենայի դեպքում էլ զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
Ինչ վերաբերում է գնին, ապա Tesla Model S 100D-ն արժե 95.000, Model X-ը՝ առնվազն 98.500 դոլար: