Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ ԼՂ հակամարտությունը լուծելու դեպքում. The Washington Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե կիրառի գործարքներ կնքելու իր վարպետությունը աշխարհի ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին The Washington Times պարբերականում գրում է Caspian Group Holdings ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանին։

Թրամփի և ազգային անվտանգության նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կհանդիսանա առ այն, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանո՞ւմ է լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը միջազգային հարթակում հակամարտությունների լուծման գործում՝ գրում է Սոբհանին։

Հոդվածագրի կարծիքով՝ Պուտինն առանցքային դերակատարում ունի այս հակամարտության լուծման մեջ լծակների պատճառով, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա։ «Մոսկվան Հայաստանը համարում է իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպից ծովի տարածաշրջանում: Հայաստանը և Ադրբեջանի պահելով «սառեցված հակամարտության» վիճակում՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ թույլ չտալով Ադրբեջանին բնական գազ արտահանել եվրոպական շուկա, այդպիսով Եվրոպան կախվածության մեջ պահելով ռուսական գազից»,-ասվում է հոդվածում։

Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որի խնդիրն է լուծել ԼՂ հակամարտությունը։ Վաշինգտոնը շատ զբաղված է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որպեսզի առանցքային դերակատարում ստանձներ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման գործում, իսկ Ռուսաստանը «ոչ միայն բազմիցս սաբոտաժի է ենթարկել հակամարտության լուծման փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այդ երկարատև հակամարտության մեջ»՝ գրում է Սոբհանին և հավելում, որ Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական լուծման միջոցով։

«Խնդիրը, որ դրված է Թրամփի առաջ, Պուտինին համոզելն է ընդունել խաղաղ համաձայնագրի հետևյալ ծրագիրը. առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»»,- ասվում է հոդվածում։

Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Բացի այդ, կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն այս տարածաշրջանում։

Հոդվածագիրն առաջարկում է նաև ստեղծել հաշտեցման հիմնադրամ, որը ներդրումներ կանի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերում։
Սոբհանին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է միայն, որպեսզի Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում:

«Պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,- գրում է Սոբհանին:

Հոդվածի վերջում հեղինակը հիշեցնում է Հոլոքոստ վերապրած Էլի Վիզելի խոսքերն այն մասին, որ «խաղաղությունն Աստծո պարգևը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր պարգևն է միմյանց»: Հոդվածագիրը վստահ է, որ հանդես գալով որպես ամբողջ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է «խաղաղության պարգևը շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ինքն էլ արժանանալ վաստակած Խաղաղության Նոբելյան մրցանակի»:

Հ․գ Նշենք, որ հոդվածի հեղինակն աչքի է ընկնում իր ադրբեջանամետ հրապարակումներով։

Նյութը պատրաստեց Հասմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում