Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Կա՛մ իշխանություն, կա՛մ գաղթ

Վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջնային դիրքերում է կրկին հայտնվել արտագաղթի խնդիրը, որն արդեն հուզում է նույնիսկ իշխանությանը՝ այն իմաստով, որ իշխանությունն այլևս չի լռում այդ մասին: Թեև իհարկե՝ խոսելիս էլ նշում է, թե անհանգստանալու բան չկա, և ոչ մի աղետալի միտում չի գրանցվել, այդուհանդերձ իշխանության անդրադարձն ինքնին վկայում է, որ խնդիրը հասել է իսկապես ռազմավարական վտանգի աստիճանի:

Եթե փորձենք խորքային դիտարկման ենթարկել երևույթը, ապա կտեսնենք, որ արտագաղթի խնդիրը Հայաստանում խորապես ուսումնասիրված չէ թե՛ հասարակական, թե՛ նաև պետական մակարդակով: Արտագաղթի պատճառների բազմազանությունը համադրված չէ, դրանց փոխազդեցությունը թերևս չափված չէ, միտումները պատկերացված չեն: Եթե այդ ամենը լիներ, ապա ներկայումս խնդիրը ոչ թե կհայտնվեր հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջին շարքերում, այլ թևակոխած կլիներ լուծման գործընթաց: Իսկ եթե հայտնվել է քննարկումների առաջին պլանում, նշանակում է լուծման հեռանկարներն են բացակայում և այն սկսել է ճնշել անգամ ժամանակին: Մինչդեռ այժմ արդեն նույնիսկ խնդիրը հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ էլ չկա, այլ անհրաժեշտ է արագորեն անցնել գործողությունների, որպեսզի թափը կասեցվի, իսկ հետո արդեն նաև սկսվի վերադարձը, գոնե այն մարդկանց, ովքեր Հայաստանում են թողել իրենց ընտանիքները, իրենց հարազատներին:

Ընդհանուր առմամբ, թեև հիմնականում առանց խորքային ուսումնասիրությունների և եզրահանգումների, այդուհանդերձ պարզ է, թե ինչ առաջնային քայլեր է պետք անել արտագաղթի ալիքը կանխելու ուղղությամբ: Հայաստանում արտագաղթի պատճառները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ սոցիալ-տնտեսական վատթար վիճակ և անիրավություն ու անարդարություն: Հետևաբար, պետք է արագ և օպերատիվ քայլեր կատարել այդ ուղղությամբ իրավիճակը փոխելու համար: Բավական է մի քանի կոնկրետ հայտարարություն և կոնկրետ արդյունք սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտում, և մթնոլորտը Հայաստանում արմատապես կարող է փոխվել, և բնակչության այն հատվածը, ով արդեն իսկ կապել է ճամպրուկները, կարող է վերանայել իր որոշումը: Բավական է նաև մի քանի կոնկրետ հայտարարություն և իրավիճակի էական փոփոխություն արդարադատության համակարգում, և բնակչության արտագաղթող հատվածի մոտ տրամադրություններն էապես կարող են փոխվել:

Թվում է, թե դա պարզ բան է, և իշխանությունը չի կարող չգիտակցել այդ ամենը: Եվ իսկապես, ամենայն հավանականությամբ հենց գիտակցում է, բայց մի բան է գիտակցելը, ու մեկ այլ բան քայլեր ձեռնարկելը: Ահա հենց այդտեղ է, որ պետության շահը հակասության մեջ է մտնում իշխանության շահի հետ: Եթե պետության շահը պահանջում է քայլեր ու փոփոխություններ, իշխանության շահը պահանջում է տնտեսական ու քաղաքական մենաշնորհ, անիրավություններ, արտոնյալ խավերի առկայություն, որոնք կծառայեն իշխանության վերարտադրությանը: Իշխանությունը սիրով կկասեցնի արտագաղթը, օր ու գիշեր կաշխատի դրա ուղղությամբ, եթե միայն կասեցնելու միջոցառումները չհակասեն իր իշխանական շահին: Այստեղ է գլխավոր խնդիրը: Այդ շահերի հակասությունն է, որ պետք է վերանա, արտագաղթը վերանալու համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը պետք է հրաժարվի իր իշխանությունից, որպեսզի կասեցվի արտագաղթը: Երկրում իշխանությունը կամ ժողովրդինն է լինում, կամ այդ ժողովուրդը երկիրն իրենը չի համարում և հեռանում է երկրից: Դա է թերևս աքսիոմատիկ իրողությունը, ու ինչ հուզական, բոցաշունչ, հեղափոխական բնորոշումներ ու վանկարկումներ էլ անենք, իրականության ամբողջական պատկերը հենց դա է, որին էլ մենք ականատես ենք լինում:

Իհարկե, թվում է, որ ժողովուրդը ինքը պետք է պայքարի իր իշխանության համար, քանի որ ոչ մի այլ իշխանություն իր հոժար կամքով չի զիջի իր դիրքը և լիազորությունը ժողովրդին: Եվ այստեղ էլ ճշմարտության մեծ բաժին կա: Հեռանալու փոխարեն, պետք է մնալ և պայքարել՝ ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր հնարավորության սահմանում: Եվ եթե բոլոր հեռացողները միանան պայքարին, ապա իրավիճակը, պատկերը կարող են բոլորովին այլ լինել: Սակայն դա ամենևին չի նվազեցնում հենց բուն իշխանության պատասխանատվությունն իրավիճակի համար, իշխանությունն ուզուրպացնելու համար, տնտեսությունն ու քաղաքականությունը, իրավունքը մենաշնորհելու համար, արդարադատությունը մասնավորեցնելու համար: Այդ ամենն, ի վերջո, հանցանք է երկրի, պետության, ժողովրդի հանդեպ, և եթե որևէ իշխող դաս գիտակցաբար գնում է այդ հանցանքին, ապա ուրիշ որևէ հանգամանք չի կարող նվազեցնել կամ մեղմացնել այդ հանցանքը:

Այսինքն՝ այդ տեսանկյունից էլ սխալ են արտահայտությունները, թե ինքներս, այսինքն՝ ժողովուրդն է մեղավոր, որ երկրում կա այդպիսի իշխանություն: Կա երկրի և ժողովրդի հանդեպ կոնկրետ հանցանք, կատարվում է գողություն՝ նախ երկրից գողացվում է ամբողջ նյութականը, իսկ հետո գողացվում է նաև մարդկային ռեսուրսը: Դա էլ, ի վերջո, գողություն է, երբ երկրում այնպիսի կառավարում է իրականացվում, որ մարդիկ թողնում ու հեռանում են երկրից: Ժողովրդի պատասխանատվությունն այդ պարագայում հարաբերական և ընդհանրական հասկացություն է, որը իշխանության համար կարող է հիանալի նվեր լինել իր կոնկրետ պատասխանատվությունը թաքցնելու համար: Այդ իսկ պատճառով, խնդիրը պետք է դրվի հստակ՝ եթե իշխանությունը ցանկանում է դադարեցնել երկրի հայաթափումը, ուրեմն պետք է իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Երկրում ժողովրդի ձեռքին կա՛մ իշխանությունն է, կա՛մ ճամպրուկը: Այդպես է բոլոր երկրներում, բոլոր ժողովուրդների մոտ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում