Saturday, 11 07 2026
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

ԱԳՆ խոսնակն արձագանքում է «ձախողված կինոռեժիսորին»

ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է կինոռեժիսոր հանդես եկող Արշակ Զաքարյանի նույն սոցիալական կայքում արված գրառմանը:

Բալայանը գրել է.

«Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի և տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել և հիմարի տպավորություն թողնել, քան խոսել և ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում։

Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին։ Եթե այդ ձախողված արվեստագետը շարքային ֆեյքի գիտելիք ունենար, կհասկանար, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմ ինչ է նշանակում, ու ինչու ենք մենք դա այդքան կարևորում։

Բացատրեմ. առաջինը, որ մեզ համար յուրաքանչյուր զինվորի, քաղաքացու կյանքը բացարձակ արժեք է, իսկ իր նմաններն ամեն միջադեպից հետո անպոչ գդալի պես չկարողանան ռազմական գործողության կամ սադրանքի մասին անմիտ եզրակացություններ անել և խուճապ հրահրել։

Սոցիալական ցանցերում իրենց կենսագործունեությունը ծավալողներն այնքան են մասնագիտացել ինքնախաբեության մեջ, թե իրենք ինչ-որ հարց են լուծում իրենց հոգնեցնող ակտիվությամբ, որ մոռացել են, որ կարևորագույն խնդիրները լուծվում են այդ տիրույթից բավական հեռու՝ այլ միջավայրում, և միանշանակ՝ ոչ իրենց կողմից:

Մենք՝ դիվանագետներս, սովոր ենք գործել առանց ավելորդ գովազդի, իսկ առաջնագիծ գնալուց ոչ դրա մասին հայտարարում ենք, ոչ էլ առավել ևս նկարվում կամ լուսանկար հրապարակում»:

Ավելի վաղ Արշակ Զաքարյանը իր էջում տեղադրել էր զինվորական համազգեստով դիրքերում արված իր լուսանկարներն ու գրել.

«Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իրա անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում` աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտուտյունը էդ նույն սատկած էշի ականջում քնած, որ վաղն էլ եհայախքի համանախագահները էլի հայտարարություն անեն, թե երկու կողմերին կոչ են անում զսպվածության… Էնքան ենք «զսպվել» ժանգոտած զսպանակ ենք դառել, բայց որ բացվեցինք աչքներին ենք թռնելու քոռացնենք, մեկա սենց թե նենց իրանց քոռի տեղ են դրել…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում