Monday, 13 07 2026
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա

Իրավունք չունենք որևէ մեկին կասկածելու. Ազատամարտիկները հանդիպումների էպիկենտրոնում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինքը» որոշում կայացրե՞ց, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժին է սատարելու։

Մենք տարբեր քաղաքական ուժերի հանդիպումների էպիկենտրոնում ենք։ Նրանք, ովքեր սկզբունքային տարաձայնություններ ունեն այս կամ այն հարցի շուրջ, մենք փորձում ենք կապող օղակ լինել և այսօր արդեն տեսանելի արդյունքի հասել ենք։ Արդեն փոքր դաշինքներ ձևավորվել են, մենք փորձում ենք այնպես անել, որ այդ դաշինքները գան մեկ ճակատ ու մի թիմով հանդես գան։ Եթե հաջողվի՝ արդեն ականատես կլինեք, հենց հիմա մենք դրանով ենք զբաղված։

– Այսինքն՝ ուզում եք, որ բոլոր  ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարական տարաձայնություններից, միավորվե՞ն։ Կարծում եք՝ հնարավո՞ր է նման բան։

– Այո։ Երկու այդպիսի դաշինք արդեն կա։ Կան կուսակցություններ, որ դեռ դաշինք չեն կազմել, բայց ընդդիմադիր են՝ ուզում ենք միավորվեն։ Այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում է, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից՝ ուրեմն պետք է մեկ ընդհանուր դաշինք ձևավորենք։ Խնդիրը պետք է լինի ոչ թե  խորհրդարանում ներկայություն ունենալը, այլ իշխանափոխություն իրականացնելը։ Մեր նպատակը դա է։

– Դա ինչպե՞ս է հնարավոր, օրինակ՝ «Ելք» դաշինքը չի վստահում Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն:

Բացի Ծառուկյանից, կա նաև Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան, դա թող կայանա։ Հետո այդ կայացած միավորված կառույցը կբանակցի։ Կլինի երկու ճակատ՝ կլինի, մեկ ճակատ՝ ավելի լավ։ Այսօր ողջ ընդդիմադիր հատվածը հակված է, որ ոչ թե պատգամավոր ունենա խորհրդարանում, այլ արմատական փոփոխություն իրականացվի։ Եթե լինեն մանր դետալներ, տարաձայնություններ, ապա բանակցությունների միջոցով պետք է փորձենք հարթել ու գալ ընդհանուր հայտարարի։

– Ձեր նշած «մանր դետալների» մեջ Մարտի 1-ը մտնո՞ւմ է։ Շատերը Օսկանյանի և Օհանյանի հետ գործակցության չեն գնում հենց Մարտի 1-ը մեջբերելով և դա համարելով բաժանարար գիծ։

– Դուք գիտեք, որ անձամբ ես՝ որպես ազատամարտիկ, շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված ամեն ինչ բացահայտվի, ոչ ոք անպատիժ չի մնալու։ Բայց եթե մենք այսօր ասենք՝ բերեք պատժենք, ոչնչի չենք հասնի։ Քանի մեր երկրում նորմալ արդարադատություն չի վերականգնվել՝ ոչինչ էլ չի բացահայտվի։ Մենք մեր առաջնային խնդիրը պետք է համարենք նորմալ երկիր կառուցելը։ Իհարկե, ազգն է պահանջատեր և՛ Հոկտեմբերի 27-ի հանցագործության, և՛ Մարտի 1-ի բացահայտման համար։ Բոլորն էլ պատասխան են տալու, ոչ ոք անպատիժ չի մնալու, բայց պետք է նորմալ երկիր ու արդարադատություն ունենանք։ Այս իշխանությունների օրոք դա չենք ունենալու։ Իսկ հիմա եթե դա դնենք մեջտեղ, ապա միավորում չի լինի՝ մեկը մյուսին կմեղադրի։ Ասում են՝ Օսկանյանն այս խնդիրն ունի՝ մենք դա դնում ենք մի կողմ, մեր խնդիրն իշխանություններն են։ Նրանք, ովքեր իսկապես ուզում են, որ Մարտի 1-ը բացահայտվի, պետք է համախմբվեն ու այս իշխանություններից ազատվեն։ Եթե մարդիկ ասում են՝ պատրաստ ենք իշխանափոխություն իրականացնել՝ ի՞նչ, ասենք՝ չէ, գիտե՞ս, մենք քեզ կասկածում ենք Մարտի 1-ի հարցում։ Մենք ասում ենք՝ այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, բոլորն էլ պատասխան են տալու։

– Եթե հստակեցնենք, դուք հիմա բանակցում և միջնորդում եք, որ Օսկանյանի ստեղծած նոր դաշինքը միանա  ա՞յլ քաղաքական ուժերի։

Մեր նպատակն այն է, որ լինի միասնական ճակատ՝ բոլոր ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև։ Կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ ուրեմն Աստված իրենց հետ։

– Դուք ընդդիմադիր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։

– Նրանք, ովքեր պայքարում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար, ընդդիմադիր են։ Իսկ նրանք, ովքեր պայքարում են խորհրդարանում մի քանի տեղ ունենալու համար, իրենց անձնական խնդիրներն են լուծում։

– Ինչպե՞ս եք դա պարզում։

– Այն ուժերը, ովքեր ասում են՝ մենք առանձին մեր խնդիրը կլուծենք՝ Աստված իրենց հետ։ Մեր նպատակն այն է, որ քաղաքական ուժերը, որոնք կլծվեն իշխանափոխության գործին, չպայքարեն իրար դեմ։

– Օրինակ՝ Ծառուկյանը ձեզ համար ընդդիմադի՞ր է, թե՞ կարծում եք իշխանություններն են գործուղել։

– Ամեն ինչ իր ժամանակին կերևա։ Մենք այսօր կասկածելու իրավունք չունենք, հակառակը՝ ողջունելի է բոլորի մասնակցությունը։ Այսօր եթե հայտարարում են՝ իշխանությունները սպառել են իրենց, այս իշխանությունների օրոք երկրում խնդիրներ են լինելու, մենք դա պետք է ողջունենք։ Եթե սկսենք կասկածներով՝ ո՞ւր կհասնենք։ Մենք դրանով կօգնենք, որ իշխանությունները վերարտադրվեն։ Հակառակը՝  մենք պետք է օգնենք, որ միավորվեն բոլոր իրենց ընդդիմադիր համարողները։

– Հենց այդպիսի ընդդիմությունները չե՞ն, որ տարիների ընթացքում խաբել են ժողովրդին, հիասթափեցրել ու տուն ուղարկել։

– Ընդդիմությունները չեն խաբել։ Իշխանությունները կարողացել են այդ ընդդիմության ներսում գտնվող  անհատների միջոցով պառակտել ողջ ընդդիմության ներուժը։ Իշխանությունները կարողացել են իրենց ռեսուրսներով դա անել։ Մենք պետք է փորձենք նախկին սխալների վրա սովորելով՝ երբեք նման սխալներ չանել ու առաջ շարժվել։ Նույնիսկ իշխանության ներսում գտնվող շատ մարդիկ են այսօր իշխանափոխություն ուզում, հո բոլորը կրակ չե՞ն այս երկրի գլխին։ Թելերով իրար կապած շատ բաներ կան, որ այսօր չեմ բարձրաձայնի։ Հոգու խորքում իրենք էլ գիտեն, որ իրենց երեխաների ապագան այս  իշխանությունների հետ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում