Wednesday, 15 07 2026
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն՝ անկախ նրանից կլինի ցուցակում, թե ոչ

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե վերջին հինգ տարիներին նա բնակվո՞ւմ է Հայաստանում, և արդյո՞ք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, Կարապետյանն ասել է. «Վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության  քաղաքացի եմ, ապրել եմ Հայաստանից դուրս: Համապատասխանում է դա օրենքով քանակի սահմանափակմանը, որպեսզի ես լինեմ ՀՀԿ ցուցակում, չգիտեմ, բայց եթե չեմ համապատասխանում, ես ցուցակում չեմ լինի»: Կարո՞ղ ենք արդեն արձանագրել, որ ըստ էության, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի լինի՝ հաշվի առնելով, որ ըստ էության, օրենքը դա թույլ չի տալիս:

-Բնականաբար չենք կարող արձանագրել… Արձանագրողը համապատասախան կառույցն է՝ ԿԸՀ-ն և իրավապահ մարմինները: Ես իրավաբան չեմ: Կարեն Կարապետյանը տվել է պատասխան, որը պարկեշտ պաշտոնյայի պատասխան է. այսինքն՝ ամեն ինչ կորոշի օրենքը: Եթե օրենքը թույլ կտա Կարապետյանին լինել ընտրական ցուցակում, և ԿԸՀ-ն կորոշի, որ որևէ խախտում չկա, ապա Կարեն Կարապետյանը կլինի ցուցակում: Եթե օրենքի հետ կաված խնդիրներ կլինեն և իրավապահները, համապատասխան կառույցները կորոշեն, որ Կարապետյանի՝ ցուցակում լինելը խոչընդոտ է, բնականաբար Կ. Կարապետյանը չի լինի ցուցակում:

-Ի՞նչ կլինի ՀՀԿ-ի հետ, եթե ցուցակում չընդգրկվի Կ. Կարապետյանը:

-Շատ խոր հարգանք ունենալով Կ. Կարապետյանի նկատմամբ, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն մեկ-երկու-երեք անձի կուսակցություն չէ: Նախ՝ Կարապետյանը մնում է ՀՀԿ-ական, բացի դրանից՝ գուցեև լինելու է ցուցակում: Դուք արդեն որոշել եք, որ չի՞ լինելու:

-Հաշվի առնելով այն, որ օրենքը թույլ չի տալիս, պարոն Շարմազանով:

-Անկախ նրանից՝ ՀՀԿ ցուցակում կլինի, թե չի լինի, Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի մեր թեկնածուն, ինչպես համագումարի ժամանակ հայտարարեց հանրապետության և ՀՀԿ նախագահը: Իսկ ՀՀԿ-ն մշտապես եղել և մնում է կուռ գաղափարական քաղաքական թիմ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում