Saturday, 18 07 2026
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Նախընտրական քարոզարշավի քաղաքական գովազդները պատրաստ է եթեր հեռարձակել 28 հեռուստաընկերություն

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաև` 8 ռադիոընկերություն: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վկայում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալները:

Հրապարակած տեղեկանքի համաձայն՝ «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են հավասարաչափ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը, որն ամենաբարձրն է: «Արմենիա»-ն կուսակցություններին և դաշինքներին պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ, իսկ «Շանթը» որևէ սահմանափակում չի նշել:

Հանրային հեռուստաընկերության և Հ2-ի եթերում սեփական ծրագրերը ներկայացնելու յուրաքանչյուր րոպեի համար քաղաքական ուժերը կվճարեն 60.000 դրամ:

Հ3-ը սահմանել է 50.000, «Ա-Թիվի»-ն՝ 40.000, «Երկիր մեդիան»՝ 25.000, «Ար» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները՝ 20.000, «Կենտրոնը»՝ 18.000 դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար:

Մարզային հեռուստաընկերություններից աﬔնաբարձր սակագինը՝ 22.000 դրամ, սահմանել է «Շանթ»-Գյումրին, իսկ ամենացածր սակագինը՝ 1000-ից մինչև 1900 դրամ, կախված ժամից, Ալավերդու» Անկյուն+3»-ը:

Առհասարակ, ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ/րոպե, առանց ավելացված արժեքի հարկի: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սահմանել է 2000 դրամ, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը՝ 2500 դրամ, «Վան» ռադիոկայանը՝ 3000, «Հայ FM»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ 18.000 (ներ. ԱԱՀ), «Շանթ» ռադիոն՝ 1500, «Միգ-FM»-ը՝ 3000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1 րոպեի համար:

Քաղաքական գովազդի սակագները սահմանվում են ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն: Ըստ օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Նույն դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում