Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 10 ամսվա ընթացքում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Հունաստանի տարածքից Թուրքիա վերադարձվել են 777 ներգաղթյալներ։
Այդ մասին Ստրասբուրգում անցկացված Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ներքին, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը.
«Ընդհանուր առմամբ 1960 անօրեն ներգաղթյալներից, որոնցից 95-ը սիրիացիներ են, Հունաստանից վերադարձվել են Թուրքիա, ինչն իրականացվել է ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի կամ հետընդունման մասին թուրք-հունական արձանագրության շրջանակներում»։









































