Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Փաստաբանները պահանջում են վարույթ սկսել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ

Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նրանք պահանջում են հանձնաժողովից պարզելու, թե արդյոք հարուցվե՞լ է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ (լուսանկարում):

Իրենց հայտարարությունում փաստաբանները նշում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ․ հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

«Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե ոչ»,- ասված է փաստաբանների հայտարարությունում:

Հայտարարության տակ ստորագրել է 36 փաստաբան։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը նույնպես ստորագրել է դիմումը, ներկայացրել է նաև փաստաբանների անունները։

Փաստաբաններ՝
1. Վահե Գրիգորյան
2. Երվանդ Վարոսյան
3. Տիգրան Եգորյան
4. Վարդուհի Էլբակյան
5. Մերի Ալավերդյան
6. Արծրուն Բադալյան
7. Արթուր Հարությունյան
8. Հովհաննես Չամսարյան
9. Գարիկ Գալիկյան
10. Տիգրան Աբրահամյան
11. Արայիկ Պապիկյան
12. Լուսինե Հակոբյան
13. Գուրգեն Հարությունյան
14. Արթուր Քարամյան
15. Հենրիկ Մարտիրոսյան
16. Հակոբ Սաֆարյան
17. Զառա Միրզոյան
18. Քրիստինա Գևորգյան
19. Գևորգ Դավթյան
20. Գրիշա Բալասանյան
21. Երեմ Սարգսյան
22. Հայկ Հարությունյան
23. Կարապետ Սիմոնյան
24. Ժիրայր Սաֆարյան
25. Սյուզաննա Խչեյան
26. Դավիթ Հայրապետյան
27. Դավիթ Գյուրջյան
28. Անուշ Հարությունյան
29. Վահագն Մարտիրոսյան
30. Լուսինե Սահակյան
31. Արմեն Մուխսիկարոյան
32. Վահան Հովհաննիսյան
33. Դիանա Գրիգորյան
34. Ալինա Ավետիսյան
35. Քրիստինա Բեյբության
36. Տիգրան Աթանեսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում