Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Մասնավոր հատվածն ավելի քան 5 մլն դոլար է ներդնելու «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման համար

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար: «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովման նպատակով ծրագիրը միտված է կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի եւ էկոգյուղատնտեսության ծրագրերի ներդրմանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ հուշագիրը հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական արդյունավետ կառավարման նոր մշակույթ կստեղծի:

«Ջերմուկ ազգային պարկի» հիմնումը հանքարդյունաբերության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ աշխատանքի և ընդհանուր ծրագրերի իրագործման կարևոր քայլ է: «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս ծրագրում ներգրավելու է ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային փորձագետների, մասնագետների, համաշխարհային հռչակ ունեցող մասնագիտական խմբեր: Մեր ընկերության նպատակն է` համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ, ստեղծել էկոտուրիզմի, էկոգյուղատնտեսության և կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր, որից կօգտվե ն բնությունը և մարդիկ»,- ասաց նա` հավելելով, որ փաստաթղթի ստորագրումը կարևոր է նաև ապացուցելու համար, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու և գործել լավագույն միջազգային փորձին համապատասխան:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին նույնպես նշանակալի համարեց և բարձր գնահատեց նախաձեռնությունը: Նրա ներկայացմամբ`«Ջերմուկ ազգային պարկի» ձևավորումը ոչ միայն կենսաբազմազանության զարգացման և պահպանման համար կստեղծի բավարար հիմք, այլ նաև նպատակաուղղված կլինի կառավարության ծրագրային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկի կյանքի կոչմանը:

«Կառավարության ծրագրերից մեկն ազգային պարկերի ընդլայնման քաղաքականությունն է: Շատ գնահատելի է, որ այս գործում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել: Սա լավ սկիզբ և հրաշալի հնարավորություն է, որպեսզի այլ մասնավոր հատվածներ նույնպես ներգրավվեն կառավարության կողմից իրականացվող նմանատիպ քաղաքականությանը: Սա նաև պատասխանատու վերաբերմունք է թե տարածաշրջանի, թե երկրի, թե ապագա սերունդների համար: Այս հուշագիր չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ նախարարությանն իրենց լիազորություններն ու իրավասությունները հ ավուր պատշաճի իրականացնելու համար»,- նշեց նախարարն` ընդգծելով, որ հուշագրում այդ մասին հատուկ շեշտվում է:

Նախարարը նաև հավելեց, որ հուշագրից բխում է, որ այն լինելու է առավելագույնս բաց ու մասնակցայինˋ չկաշկանդելով վերահսկող մարմնիˋ բնապահպանության նախարարության և հանքարդյունաբերող ընկերության այլ գործառույթները:

Treweek Environmental Consultants (TEC) բնապահպանական խորհրդատվական ընկերության փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս հուշագրի ստորագրումը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային տեսանկյունից:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծումը մեծ դեր ունի մարզային զարգացման համար: Բոլոր ներդրումներն ուղղվելու են օրինական ճանապարհով ազգային պարկ ստեղծելու գաղափարի իրագործմանը»,- ասաց նա` շեշտելով, որ այս հուշագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ է:

Գոխելաշվիլին նաև կարևորեց այն հանգամանքը, որ ազգային պարկի ստեղծման արդյունքում համայնքներին սպասվող սահմանափակումները փոխհատուցվելու են:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում