Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

«Դեդ Հասանի սպանությունից հետո 126 մարդ է սպանվել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը:

 Պարոն Գալոյան, օրերս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սահմանային ստուգում անցնելիս ձերբակալվեց քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» է Արտյոմ Լիպեցկին՝ Արտյոմ Առաքելյանը, ով  համարվում էր Դեդ Հասանի հանցախմբի անդամներից մեկը: Ի՞նչ կասեք այս ձերբակալության մասին: Կարելի՞ է արդեն ասել, որ Դեդ Հասանի սպանությունից հետո Ռուսաստանի իշխանությունները որոշել են վերջնականապես մեկուսացնել վերջինիս բոլոր զինակիցներին:

 – Նախ ասեմ, որ նրա մականունը Լիպեցկ է, որովհետև մեծացել է Լիպեցկի մարզում: Արտյոմ Լիպեցկուն ձերբակալել են տեղի քաղաքներից մեկի «նայողի» սպանության մեջ կասկածանքով, սակայն դեռևս հայտնի չէ՝ նա կապ ունի՞ այդ սպանությանը, թե՞ ոչ:  Նրան ձերբակալեցին Անթալիայից Մոսկվա վերադառնալու ժամանակ: Ասեմ, որ 34-ամյա  այս հայի ձերբակալության համար մեծ աղմուկ բարձրացրին առաջին հերթին այն  մարդիկ, ովքեր այս աշխարհին ծանոթ չեն, հատկապես ռուսական լրատվամիջոցները անընդհատ շեշտում են նրա հայ լինելու հանգամանքը և չեղած տեղից մեծ աղմուկ բարձրացնում: Արտյոմ Առաքելյանը «թագադրվել» է անցյալ տարի, շատ հարգված մարդ է, բայց այնպես չէ, որ առաջնորդներից է, պարզապես կրիմինալ աշխարհն ամենաընթերցվողն է այժմ, դրա համար էլ աղմուկ են բարձրացրել:

 – Մեզ հետ զրույցում Դուք նշել էիք, որ հետխորհրդային երկրների քրեական միջավայրում, «օրենքով գողերի» շրջանում վերադասավորումներ, փոփոխություններ են լինում, որ առկա է լարվածություն: Հնարավո՞ր է, որ Արտյոմ Լիպեցկու ձերբակալությունը ևս այդ շրջանակում է:

 – Արտյոմ Առաքելյանին և հայերից ևս մեկին անցյալ տարի հոկտեմբերի 25-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում էլի ձերբակալել էին, պատճառը թմրանյութի առկայությունն էր: Նման կերպ ձերբակալելը սովորույթ է դարձել ռուսական իրավապահ մարմինների համար, նրանք թմրանյութ են գցում քրեական աշխարհի ներկայացուցչի գրպանը և ձերբակալում, սակայն դա շատ թույլ տարբերակ է արդեն: Այժմ նրան նորից ձերբակալել են: Սա Դեդ Հասանի և Տարիել Օնիանի միջև հակամարտության հետևանք է: Անկախ  այն բանից, որ Դեդ Հասանը այլևս ֆիզիկապես գոյություն չունի, դեռևս նրա իշխանությունն ակնհայտ է քրեական աշխարհում: Վիճակը կխաղաղվի այն ժամանակ, երբ գա Դեդ Հասանի հավանական հետևորդը՝ Շաքրո Մալադոյը, ով այժմ Իսպանիայի բանտերից մեկում է, և շուտով կավարտվի նրա բանտարկության ժամկետը: Երբ նա գա,  նորից լարվածությունը կսրվի, սակայն ամեն ինչ կհանդարտվի:  Յոթ ամիս է, ինչ Դեդ Հասանը սպանվել է, և դրանից հետո  126 մարդ է սպանվել, դա դեռ ինձ հայտնի թիվն է:

 – Կարելի՞ ենթադրել, որ քրեական աշխարհում պարբերաբար առաջին պլան մղվող հակամարտությունների և լարվածության արդյունքում քրեական աշխարհը թուլացել է:

 – Քրեական աշխարհը շատ լուրջ է, շատ երկրների իշխանություններ թերագնահատեցին այն և դրա համար էլ մինչ օրս կախված են դրանից: Այս հակամարտությունները չեն թուլացնի քրեական աշխարհը, պարզապես ամեն ինչ իրենց տեղը կդնեն: Եթե կրիմինալի մասին ճիշտն են ուզում իմանալ, պետք է մի փոքր վերանալ հայկական սերիալներում ներկայացվող գողերի ու որբերի կերպարներից, որոնք պարզապես իմիտացիոն բաներ են՝ արված մանկամիտների համար:

 – Հայաստանյան իրականության մեջ քրեական տարրը, որպես կանոն, ակտիվանում է ընտրությունից ընտրություն:

 – Ճիշտ եք, ընտրության ժամանակ կրիմինալն է աշխատում, սակայն այդպես չէր լինի, եթե օրենքը իր տեղն ունենար: Եթե այսպես շարունակվի, կրիմինալը անգամ դպրոցի տնօրեն նշանակելիս կխառնվի, և սա անհանգստացնող է:  Մենք սևեռվել ենք մի հարցի վրա՝ մեր ամենամեծ իրադարձությունը համարում ենք ընտրությունները՝ սկսած նախագահականից, վերջացրած ինչ-որ գյուղի գյուղապետի ընտրությամբ: Սա ծիծաղելի է, կարևոր չէ՝  ով է նստելու աթոռին, կարևոր է՝ ինչ է անելու, ինչպես է աշխատելու: Իսկ մենք տեսնում ենք, որ արտագաղթն այժմ  հասել է ահռելի չափերի: Եթե օրենքը գործի, կրիմինալն իր տեղը կունենա, օրենքը՝ իր, և մեկը մյուսին չեն խառնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում