Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է այդ երկրում գործող Nida քաղաքացիական շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին 10 տարվա ազատազրկման դատապարտելու փաստով, հաղորդում է azadliq.info ադրբեջանական գործակալությունը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում արդեն երկար ժամանակ է համատեղ աշխատանք են տանում և դա մեր համատեղ գործունեության հիմնական առաջնահերթություններից է: Վաշինգտոնը բազմիցս Ադրբեջանին կոչ է արել պահպանել մարդու հիմնարար ազատությունների սկզբունքը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Մենք մտահոգություն ենք հայտնում դեկտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից քաղաքացիական ակտիվիստ Բայրամ Մամեդովին 10 տարվա ազատազրկման ենթարկելու խնդրի վերա բերյալ »,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Բայրամ Մամեդովը և Քիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիևի արձանի վրա կարգախոս գրելու պատճառով ձերբակալվել են: Երիտասարդներին, սակայն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով:









































