Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Գաբալայի` ռուս-ամերիկյան համատեղ շահագործման հավանականությունը զրոյական է

Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է հայտնում են, որ շուտով Ադրբեջանն ու Ռուսաստանը ձեռնամուխ կլինեն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության ժամկետի երկարաձգման բանակցություններին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012թ. հունվարին, և բանակցություններին կմասնակցեն ՌԴ և Ադրբեջանի Պնախարարությունների ներկայացուցիչները:

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն այդ կապակցությամբ պատրաստվում է հանդես գալ մի շարք նոր առաջարկներով: Դրանց թվում նշվում են վարձավճարի բարձրացումը, Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության բնապահպանական հետևանքները վերացնելու ուղղությամբ ՌԴ կողմից հավելյալ օգնության տրամադրումը, կայանում աշխատող ադրբեջանցիների քանակի ավելացումը, կայանի համատեղ շահագործումը, այդ թվում՝ նաև առանց պաշտոնական Բաքվի համաձայնության, երրորդ երկրին կայանից ստացված տեղեկատվության տրամադրման արգելքը:

Նոր պայմանագիրը պատրաստ կլինի մինչև տարեվերջ, որից հետո կուղարկվի Միլի մեջլիս` վավերացման: Ակնկալվում է, որ նոր պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2012 թվականի մարտին:

Հիշեցնենք, որ «Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985թ.: 2002թ. Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 7 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը:

Օրերս ռուսաստանյան գործակալությունները հայտնում էին, որ Ռուսաստանի Պնախարարությունը սկսել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի արդիականացման աշխատանքները: Ըստ ռուսական աղբյուրների` արդեն պատրաստ է արդիականացման նախագիծը, ըստ որի` աշխատանքները կավարտվեն 2 տարում: Հայտնի է, որ արդիականացումից հետո կայանը կկարողանա «դիտարկել» մեկուկես անգամ ավելի հեռու տարածքներ և թիրախներ հայտնաբերել նույնիսկ հասարակածից հարավ:

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հայտնի է. այն բազմիցս է հնչել: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը օրերս կրկնեց այն` երկրի տարածքում օտար ռազմաբազաների տեղակայումն անթույլատրելի է, իսկ ինչ վերաբերում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ՌԴ և ԱՄՆ համատեղ օգտագործմանը, ապա այդ հարցը կարող է դիտարկվել. «Ադրբեջանը` որպես դրա սեփականատեր, ուրախ կլինի ՌԴ և ԱՄՆ հնարավոր համագործակցությանը»:

Այսպիսով, Բաքուն և Մոսկվան վստահաբար կերկարաձգեն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը, և դա կարվի Բաքվի նոր պայմանների առկայությամբ (օրինակ` վարձավճարի բարձրացման անհրաժեշտության մասին հայտարարությունները):

Ստացվում է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկիրը` Հայաստանը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարաձգում է 49 տարով, ընդ որում լրացումներով` «ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը», ռուսները ոչ մի լումա չեն վճարում մեր բյուջե, ընդհակառակը` Հայաստանն է վճարում, իսկ ահա Գաբալայի պարագայում ՌԴ-ն պետք է ընտելանա Բաքվի նոր պայմաններին:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Մարթա Այվազյանը մեզ հետ զրույցում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետի երկարաձգումը Բաքվի և Մոսկվայի միջև օրինաչափ և տրամաբանական համարեց` հաշվի առնելով այդ երկրների միջև փոխհարաբերությունների մակարդակը, ուստիև դա երկու երկրների համար ձեռնտու գործընթաց է:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, ՌԴ կողմից ադրբեջանական կողմի հետ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցը կապված է մասնավորապես Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու հետ և ուղղակիորեն չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա… Ըստ Կիրակոսյանի` սա վկայում է այն մասին, որ ՌԴ-ն և Ադրբեջանը փորձում են ավելի ակտիվացնել իրենց համագործակցությունը անվտանգության ոլորտում, և այս զարգացումները կարող են որոշակիորեն սպառնալիք լինել Հայաստանի անվտանգության համար:

Իսկ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցյում նշեց հետևյալը. «ԱՄՆ պաշտոնական և փորձագիտական շրջանակները բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ՌԴ համագործակցությունը ՀՀՊ ոլորտում հնարավոր է, ցանկալի է, սակայն ռուսական և ամերիկյան համակարգերը պետք է գործեն իրարից անկախ: Ռուսները ցանկություն են հայտնում միասնականացնելու համակարգերը, որովհետև դա իրենց, ենթադրաբար, թույլ կտա որոշիչ ձայնի իրավունք ունենալ այդ համակարգի կիրառման, տեղակայման և այլ հարցերում, ինչը բնականաբար ամերիկացիներին պետք չէ, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ տեսակետները միջազգային անվտանգության վերաբերյալ և հատկապես ՆԱՏՕ-ի հարցում նույնական չեն: Ուստի Գաբալայի` ռուս-ամերիկյան համատեղ շահագործման հավանականությունը կարելի է համարել զրոյական»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում