Saturday, 11 07 2026
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ

Այնպես չլինի, որ մեր հաշվին Ռուսաստանն իր հարցերը լուծի. քաղաքագետը՝ ՀՀ-ՌԴ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին

Հայտնի է դարձել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միջև միացյալ խմբավորում է ստեղծվելու, նշվում է, որ խմբավորման ղեկավարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, բայց պատերազմի դեպքում նախապատվությունը կարող է տրվել Ռուսաստանի Հարավային օկրուգի հրամանատարին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հայ-ռուսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության առումով ինչ հետևանքներ կարող է ունենալ այս քայլը, ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ինֆորմացիան հակասական է, և պարզ չէ, թե ինչ միավորում է լինելու:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են որոշումներ ընդունում և ինչպես է դա կազմակերպվում, դա լրջագույն հարցն է, որովհետև երբ որ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծվեց, այդ ժամանակ էլ այդ հարցերը կային և հասկանալի չէր, թե ի վերջո ինչպես պետք է գործեն այդ միավորումները:

Էական է այն, որ նախատեսվում է, որ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ այլ կերպ է ղեկավարվելու, և պատերազմի ժամանակ նախապատվություն է տրվելու ռուսական կողմին, սակայն թվում, է թե հակառակը պիտի լիներ, ամեն ինչ պետք է այդ ժամանակ Հայաստանի ձեռքին լինի և մյուսներն էլ աջակցեն: Բայց մենք այսպիսի անհասկանալի բան ենք լսում. այսինքն՝ ստացվում է, որ պատերզամական վիճակում Հայաստանը ավելի էական է դառնում Ռուսաստանի համար, և որոշումներն իրենք պիտի ընդունեն: Սա կարող է մտահոգել:

Անդրադառնալով հարցին, թե սա կարող ենք համարել Ռուսաստանի ներխուժման և իր ներկայությունը Հարավային Կովկասում ամրապնդելու փորձ, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ շատ պարզ է, Ռուսաստանն ունի իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և Ռուսաստանի համար այդ հարաբերություններն են կարևոր: Հայաստանն ընդամենը գործընկեր է, սուբյեկտ որի միջոցով Ռուսաստանը կարգավորում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները: Հայաստանը կարծես թե ինքն է Ռուսաստանին այդ  կարգավորելու հնարավորությունը տալիս: Բայց այստեղ չկա մյուս կողմը՝ ինչքանո՞վ է դա համապատասխանում մեր ազգային շահին: Այնպես չլինի, որ մեր հաշվին Ռուսաստանն իր հարցերը լուծի…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում