Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Ինձ մի հարցրեք». Գորիսի քաղաքապետը՝ վարչապետի այցի և Սուրիկ Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին

Մարզային այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Սյունիք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին։ Հանդիպմանը ներկա չի եղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերևալ։ «Առաջին լրատվական»-ը Սուրիկ Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու ներկա չի եղել հանդիպմանը և արդյոք տեղյա՞կ է, որ վարչապետը հրահանգել է, որ նա ներկա չգտնվի: Ի պատասխան՝ Սուրիկ Խաչատրյանը զարմացավ. «Քեզանից բաներ մի հորինի», ապա անջատեց հեռախոսը՝ այդպես էլ չպատասխանելով, թե ինչու ներկա չի եղել հանդիպմանը:

Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը ոգևորված է վարչապետի այցից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այցը ոչ միայն հուսադրող էր, այլ նաև ոգևորող, պարտավորեցնող: Վ. Ադունցը համոզված է, որ համատեղ ուժերով առաջիկայում լավ արդյունք են գրանցելու. «Այս պահին զբաղված ենք համայնքի կազմավորման գործերով, առաջիկայում կլինի նաև համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, նաև մեր օրախնդրի հարցը փորձելու ենք կարգավորել: Խոշոր հաշվով, Գորիս համայնքը քաղաքի պարագայում զարգացման հիմնական ուղղությունն էր ընտրել զբոսաշրջությունը, և փորձում ենք զարգացնել ՏՏ ոլորտը»,- ասաց համայնքի ղեկավարը: Գյուղական համայնքներում ծրագրում են զարգացնել նաև գյուղատնտեսության ոլորտը, համայնքի ղեկավարի խոսքերով՝ «Հիմնական ուղղություններ ընտրել ենք զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և ՏՏ ոլորտը»:

Վաչագան Ադունցը դժվարացավ պատասխանել, թե ինչու ներկա չէր նախկին մարզպետը. «Չեմ կարող այս հարցը վերլուծել և պատասխանել, որովհետև ինքս հրավիրված էի միջոցառմանը, և ձևաչափին տեղյակ չեմ, համենայն դեպս մարզպետների փոփոխությունները համայնքի աշխատանքների վրա պետք է գնահատվի համապատասխան փոփոխություններ կատարողների կողմից: Ով ինչ հրահանգ է տվել, ես չգիտեմ: Մենք մեր աշխատանքը կատարում ենք համատեղ, և համոզված եմ, որ կատարելու ենք լավ, և բնակիչները պետք է որ գոհ լինեն մեր աշխատանքից»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտություն կար Սյունիքի մարզպետի փոփոխության, քաղաքապետը խորհուրդ տվեց հարցնել փոփոխություններ իրականացնողներին. «Ինձ մի հարցրեք: Մենք նախկին մարզպետի հետ էլ, ներկայիս մարզպետի հետ էլ համագործակցել և շարունակում ենք համագործակցել»:

Մարզում մարզպետի հեռանալուց հետո լարվածություն չկա, բարոյահոգեբանական մթնոլորտը լավ է: Արդյոք տխրե՞լ են մարզպետի պաշտոնանկությունից հարցին՝ Վաչագան Ադունցը պատասխանեց մի փոքր վրդովված. «Ես խնդրում եմ այդ հարցը անընդհատ մի տվեք՝ նախկին մարզպետ, նոր մարզպետ, մենք մեր աշխատանքը կատարում ենք, յուրաքանչյուրն իր գործն է կատարում համայնքում, որ ունենանք շատ ավելի լավ համայնք, շատ ավելի լավ պետություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում