Friday, 24 07 2026
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է

«Նախագահ Հասան Ռուհանին շուտով կլինի Հայաստանում». ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հուսով է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան տեղի կունենա մոտ ժամանակներս: Դեսպանն այս մասին նշեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Իրանի նախագահի երկար սպասված այցը:

– Պարոն դեսպան, մոտ մեկ ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ շուտով տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը, ինչը ելակետային իրադարձություն է լինելու հայ-իրանական հարաբերություններում: Մի քանի օր առաջ հարցին անդրադարձել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը, բայց այցն առայժմ տեղի չի ունեցել: Ե՞րբ կարող ենք սպասել Իրանի նախագահին Երևանում, և ի՞նչն է այցի ձգձգման պատճառը՝ քաղաքակա՞ն, թե՞ զուտ տեխնիկական, արարողակարգային խնդիր է:

– Բարեբախտաբար, եղանակը դեպի լավն է գնում, և ես հուսով եմ, որ նախագահ Հասան Ռուհանին շուտով կլինի Հայաստանում, և երկու երկրներն ավելի կամրացնեն իրենց կապերը:

– Հայ փորձագետներից մեկը կարծիք հայտնեց, որ այցի ուշացումը կարող է կապված լինել տարածաշրջանային խնդիրների, օրինակ՝ Իրանի և Թուրքիայի լարված հարաբերությունների հետ: Դա հնարավո՞ր է:

– Փորձագետներն ունեն իրենց մասնագիտական կարծիքը: Մենք Հայաստանի հետ ունենք լավ, բարեկամական կապեր, և սահմանված ժամկետում այցը Հայաստան լինելու է:

– Պարոն դեսպան, իսկ ի՞նչ խթան կլինի պարոն Ռուհանիի այցը հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:

– Նախորդ տարի բազմաթիվ հանդիպումներ են եղել երկու երկրների տարբեր գերատեսչական մարմինների միջև, և ես հուսով եմ, որ նախագահի այցից հետո այդ համագործակցությունը ավելի կամրապնդվի ու կխորանա:

Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխադարձ հարգանք ունի իր բոլոր հարևան երկրների նկատմամբ և իր հարաբերությունները կառուցում է դրա հիման վրա, այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որի հանդեպ Իրանը մեծ հարգանք ունի և ավելացնելու է իր բարեկամական կապերն ու հարաբերությունները այս երկրի հետ:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր, որ եթե Ռուհանին գա Հայաստան, ինքը կգնա Իսրայել: Այս սպառնալիքը կարո՞ղ էր ազդել Իրանի որոշման վրա:

– Ես այդպիսի լուր չեմ լսել, տեղյակ չեմ նման հայտարարության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում