Saturday, 11 07 2026
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

Աստղեր՝ երկնքում ու Համբարձումյանների ընտանիքում

Այսօր աշխարհահռչակ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի տարեդարձը:

Մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում Վիկտոր Համբարձումյանի և Վերա Ֆեոդորովնայի ընտանիքում:

Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը խոստովանում է, որ մաթեմատիկոսի իրմասնագիտությունն ընտրելու հարցում մեծ դեր է խաղացել հայրը, որը շատ
խստապահանջ էր:

1962 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ Նրա մասնագիտական ուղինսկսվել է 1963 թվականից ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում և Երևանի պետականհամալսարանում: Նրա աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Նա լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել է Հիլբերտի 4-րդ խնդրի միակ լուծումը երկչափ և եռաչափ տարածություններում, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը, որը մաթեմատիկոսների համաշխարհային հանրության կողմից ընդունվել է որպես մաթեմատիկայի նոր ուղղության հիմք:

Երկրաչափական հավանականությունների տեսության մեջ առաջադրել է
ֆակտորացման հաշիվը: Նրա պարգևների թվում են 1965թ. ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակը, 1982թ. Քեմբրիջի համալսարանի Ռ. Դավիդսոնի անվան մրցանակը, իսկ 2013թ. մեծանուն գիտնականը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Ռուբեն Համբարձումյանը դասավանդել է աշխարհի լավագույն համալսարաններում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Իսրայելում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Մեծանուն գիտնականը մոտ 20 տարի եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. Մաթեմատիկա» պարբերականի գլխավոր խմբագիրը, որը նրա շնորհիվ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում և հրատարակվել է նաև անգլերեն: Դա հնարավորություն է տվել աջակցելու հայկական մաթեմատիկային դժվար ժամանակներում:

Ռուբեն Համբարձումյանի ներդրումը թվարկվածներով չի ավարտվում: Այժմ նա
Ֆրիբուրգի համալսարանի համագործակցությամբ զբաղվում է Արագած լեռան գագաթին արհեստական սառցադաշտերի ստեղծմամբ:

«Freezwater»-ը Արագածի բարձրադիր գոտիներում ջրի պահպանման ծրագիր է, որի շնորհիվ լեռան հարակից գյուղական տարածքներն ամռան վերջին ապահովելու են ոռոգման ջրով: Նախագիծն ունի նաև համաշխարհային նշանակություն, քանի որ գլոբալ տաքացումը սպառնում է ողջ աշխարհին, և աշխարհի գիտնականների խնդիրը սառցադաշտերի հալոցքը կանխարգելելն է: Համբարձումյանի նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանելու, այլև ստեղծելու սառցադաշտեր նվազագույն միջոցներ ծախսելու միջոցով:

Չի կարելի անտեսել ակադեմիկոս Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015թ.-ին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը:

Այսօր, երբ հրատապ է պատմական կեղծիքների հարցը, և դարձյալ բարձրացվում են աշխարհաքաղաքական հարցեր, Համբարձումյանի պատմագիտական ուսումնասիրությունները բացում են նոր հնարավորություններ և ապագա սերունդներին տալիս են պատմական գործընթացները վերաիմաստավորելու բազմաթիվ առիթներ:

Այսօր էլ ակադեմիկոս Համբարձումյանը դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում և փոխանցում է իր գիտելիքներն ապագա մաթեմատիկոսներին:

Ցանկանում ենք Ռուբեն Համբարձումյանին երկար ու բեղմնավոր աշխատանք, նոր հայտնագործություններ ու նոր պարգևներ:

unnamed-5

unnamed-6

unnamed-7

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում