Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Մարտահրավեր ընդդիմությանն ու ՀՅԴ-ին

Վերջին օրերին ծավալված կամ ավելի շուտ ակտիվացված թեման՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձի խնդիրը, երեկ ստացավ նոր զարգացում եւ ինտրիգ: Այն ավելացրեց հենք ինքը՝ Ծառուկյանը՝ ըստ էության չհերքելով, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե «քաղաքականության կարկառուն գործիչները չկարողանան փոխել վիճակը»: Թե հատկապես ում նկատի ուներ Ծառուկյանը՝ կարկառուն գործիչ ասելով, շատ դժվար է ասել: Համենայնդեպս, խոսքը հնչեցվել է հրապարակավ, հետեւաբար դրա տակ հնարավոր է նկատի ունենալ շատերին, այդ թվում նաեւ Ծառուկյանի նախկին կուսակիցներին, որոնք հանդես էին գալիս ԲՀԿ-ի առավել կոշտ գործողությունների դիրքերից եւ Ծառուկյանին էլ մղում էին առավել կոշտ կեցվածքի: Այս գործիչները հիմնականում հանգրվանել են ԲՀԿ-ից դուրս եկած Վարդան Օսկանյանի կուսակցությունում՝ «Համախմբումում»:

ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանն էր այդ կոշտ թեւի դե ֆակտո առաջնորդը, եւ այս առումով հիշարժան է, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա, այսպես ասած, թեւակիցները պարբերաբար հայտարարում էին՝ Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին Օսկանյանի կոշտ ելույթների կապակցությամբ, որ դա նրա անհատական, անձնական կարծիքն է: 2015 թվականի փետրվարից հետո այս առումով ստեղծվեց իսկապես ուշագրավ ու երկակի մի վիճակ, երբ կոշտ գծի կողմնակիցները Ծառուկյանին մղում էին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին կոշտ պատասխան տալու եւ գործողությունների, իսկ Ծառուկյանն ի վերջո ընտրեց տեղի տալը, հեռանալն ու Սարգսյանի հետ հաշտության գալը: Եվ այսօր, կարկառուն գործիչների մասին խոսելով՝ Գագիկ Ծառուկյանը հավանական է՝ նկատի ունի առաջին հերթին հենց ԲՀԿ-ին այն կոշտ թեւը, որն այսօր կազմում է «Համախմբում» կուսակցության կորիզը:

Այս տեսանկյունից, Ծառուկյանի վերադարձը կարող է յուրօրինակ մարտահրավեր լինել հենց Վարդան Օսկանյանի կուսակցությանը, որի համար, ըստ որոշ տեղեկությունների, որ հրապարակվել են մամուլում, այսօր ակտիվորեն սկսել է աշխատել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Այդ իմաստով չի բացառվում նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը միտված է թուլացնել այն էֆեկտը, որ Սամվել Բաբայանի ակտիվ աշխատանքը կարող է թողնել Վարդան Օսկանյանի կուսակցության նախընտրական հեռանկարների համար: Մյուս կողմից, Ծառուկյանի վերադարձի բացասական էֆեկտը իրենց վրա կզգան ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր կուսակցությունները, ոչ միայն «Համախմբումը»:

Ակնհայտ է, որ եթե Գագիկ Ծառուկյանի վերադարձի որոշումը կայացվում է, եւ նա մտնում է ակտիվ քաղաքականություն ԲՀԿ-ի նախագահի պաշտոնում, նա վերստին համապետական մասշտաբով իր վրա է վերցնելու բողոքական ընտրազանգվածին, դժգոհ ընտրազանգվածի մի ահռելի մասի լիցքերը եւ իր ֆինանսական ռեսուրսների եւ ժողովրդական խարիզմայի միջոցով զգալիորեն չեզոքացնելու է դրանք: Այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր բոլոր ուժերին կարող է զրկել առաջին հերթին լյումպեն ընտրառեսուրսից, ինչը Հայաստանում քիչ չէ, եւ դրանից բացի, նաեւ այսպես ասած հավասարակշռված դժգոհությամբ ընտրական ռեսուրսից, որը լյումպեն չէ, սակայն քաղաքական պրոցեսներին մոտենում է ծայրահեղ պրագմատիզմով եւ տարբեր պատճառներով կնախընտրի քաղաքականության մեջ ծառուկյանական սոցիալ-տնտեսական ռեսուրսի հետ թեկուզ փոքր ծավալի եւ կարճաժամկետ պայմանավորվածությունը, քան հավերժ տեսական ընդդիմադիր քվեարկությունը:

Լավ է սա, թե վատ, բոլորովին այլ խոսակցության առարկա է, բայց դա իրականությունն է, որը իր ամբողջ հասակով կանգնած էր բոլորի առաջ մինչեւ 2015 թվականի փետրվարը, եւ կկանգնի նաեւ 2017 թվականի ապրիլին, եթե մինչ այդ Գագիկ Ծառուկյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այդպիսով, եթե մինչեւ 2015-ի փետրվար նրա ներկայությունը մարտահրավեր էր իշխանության համար, ապա այժմ արդեն դա մարտահրավեր է լինելու ընդդիմության համար: Նվազեցնելով ընդդիմության ընտրական ռեսուրսը՝ Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր ուժերին կթողնի միայն շատ փոքր մաս կազմող գաղափարա-արժեքային ինտելեկտուալ, քաղաքացիական ընտրազանգվածը, ինչը նաեւ կսրի ներընդդիմադիր՝ առանց այդ էլ բավականին թեժ մրցակցությունն այդ փոքր շերտի համար:

Ընդ որում՝ Ծառուկյանի վերադարձը ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ներկայացող ուժերի համար էապես կսրի ընտրական ռեսուրսն ու ներքին պայքարը, այլեւ զգալիորեն կսահմանափակի խորհրդարանի մանդատների ծավալը, քանի որ ակնհայտ է, որ վերադարձի դեպքում Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն վերստին կհավակնի ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժը լինելուն: Այստեղ հարցեր են առաջանում նաեւ ՀՅԴ-ի համար, որովհետեւ չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընտրությունից հետո որոշի պայմանավորվել երկրորդ տեղում հայտնված ԲՀԿ-ի հետ` խորհրդարանական մեծամասնության հարցում, եւ այլեւս չդիմել ՀՅԴ օգնությանը:

Ի վերջո, Ծառուկյանի վերադարձը` այն էլ այդպիսի աղմկոտ հեռացումից հետո, ցույց կտա, որ ոչինչ երաշխավորված չէ, առավել եւս՝ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ հետխորհրդարանական կոալիցիան: Ծառուկյանի վերադարձի պարագայում ՀՅԴ-ի համար ոչ թե կոալիցիան, այլ նույնիսկ խորհրդարանի 5 տոկոսը կարող է լինել հաջողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում