Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ։ Անցած երեք շաբաթները նա անցկացրել է ընտանիքի հետ։
Ինչպես հաղորդում է TMZ կայքը, Քարդաշյանն առանց թիկնապահների այցելել է Լոս-Անջելեսի հաստատություններից մեկը։ Նրա հետ եղել է ընկերներից մեկը՝ Ջոնաթան Չեբանը։
Քարդաշյանը կրել է սպիտակ վերնազգեստ, հողափաթեր և եղել է առանց դիմահարդարման։