Saturday, 18 07 2026
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է

Նեթանյահուն մերժել է Օբամայի առաջարկը վերջինիս ներկայությամբ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով երեկ բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտարարել է, որ իր երկիրը համաձայն է պաղեստինցիների հետ փոխզիջումային հաշտության գնալ, սակայն 1967թ. սահմանների վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին նա ասել է լրագրողներին` Բարաք Օբամայի ներկայությամբ, որը մայիսի 20-ին ներկայացրել էր ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությունը` առաջարկելով որպես իսրայելա-պաղեստինյան հաշտեցման տարբերակ 1967թ. սահմանների վերականգնումը, ինչը ենթադրում է իսրայելական շատ բնակավայրերի հանձնում Պաղեստին պետությանը:

«Թեպետ Իսրայելը պատրաստ է փոխզիջումների, սակայն չի կարող հետ քաշվել 1967թ. սահմաններին, քանի որ կմնա անպաշտպան», ասել է Նեթանյահուն` Օբամային վստահեցնելով, որ Իսրայելը խաղաղություն է ուզում: Նա վերահաստատել է իսրայելական կառավարության նախկինում արած հայտարարությունը, որ Պաղեստինի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարի` կա՛մ ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցությունը, կա՛մ Իսրայելի հետ խաղաղությունը:

Մինչդեռ պաղեստինյան իշխանությունների ներկայացուցիչները քննադատության են ենթարկել Նեթանյահուի նման դիրքորոշումը Օբամայի առաջարկությունների վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ասել է, որ Նեթանյահուի հայտարարությունները ապացուցում են բանակցությունների վրա հույս դնելու անհեռանկարությունը:

Իսրայելի կողմից հրաժարումը վերադառնալու 1967թ. սահմաններին և պաղեստինյան օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման մերժումը, ըստ ՀԱՄԱՍ-ի, ապացուցում է «բանակցությունների անհեթեթությունը, իսկ բանակցությունների վրա, որպես կարգավորման հնարավորություն, շեշտը դնելը սխալ է»:

«Այս հայտարարությունները վկայում են, որ նա (Նեթանյահուն.- 1in.am) պատրաստ չէ խաղաղության հաստատմանը, որը հիմնված է արդարության և միջազգային իրավունքի վրա», ասել է Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարի մամուլի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում