Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Հայաստանը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ պետք է շարունակի ոչ թե հակադրող, այլ համադրող քաղաքականություն

Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգում կար նաև այն հարցը, որ մեկ տարի անց Հայաստանի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց օրակարգից դուրս հանվեց, ինչը փորձագետները պատահական չեն համարում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Անդրադառնալով հարցին, թե այս անգամ ինչո՞ւ հետաձգվեց Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այս պաշտոնում, արդյոք որևէ միտում կար, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ իր կարծիքով միտում չկար. «Առանց խորանալու  դետալների մեջ ուղղակի արձանագրենք, որ խնդրի քննարկումն օրակարգից տեղափոխվեց հաջորդ օրակարգ, առանց փոփոխելու այն սկզբունքը, որ Հայաստանն է ստանում հաջորդ իրավունքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացնելու իր թեկնածուին»:

Ա. Զաքարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի  կոլեկտիվ անվտանգության խորհրդի հայաստանյան նստաշրջանում քննարկված հարցերն իրենց կարևորությամբ նշանակալից էին և նաև ունեին այս ժամանակահատվածի համար ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության խնդիրներ ներառող օրակարգ: Նրա խոսքով՝ անվտանգության հայեցակարգը, որը ընդունվեց, և այն համաձայնագրերը, որոնք ստորագրվեցին, դրանք տվյալ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից բազմակողմ ձևաչափում կարևորվող համաձայնագրեր էին, որոնք ամենատարբեր ոլորտներում ներկայացնելու են համագործակցության այս կամ այն խնդիրները՝ զարգացնելով ՀԱՊԿ ներքին կապերը:

«ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական կառույց, փորձում է նաև իր դերակատարությունը և ազդեցության կարողությունները մեծացնել աշխարհում, մենք շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործունեությանը այնքանով, որ ՀԱՊԿ-ը մեզ համար ուղիղ հնարավորություն է հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության, միաժամանակ մենք շարունակում ենք և շարունակելու ենք մեր բազմավեկտոր քաղաքականությունը՝ զարգացնելով նաև մեր հարաբերությունները,  համագործակցությունը մեր մյուս գործընկերների՝ միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում նաև ՆԱՏՕ-ի, և պետությունների հետ:

Բազմավեկտոր ճանապարհը շարունակում է մնալ միակ ճիշտ ճանապարհը, որպեսզի,  ունենալով ղարաբաղաադրբեջանական հակամարտություն, ունենալով փակ սահմաններ և տարբեր մարտահրավերներ տարածաշրջանում,  կարողանանք պահպանել անվտանգ և կայուն զարգացման միջավայրը Հայաստանում, հատկապես խաղաղության ձևաչափով»,- նշեց Ա. Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում