Friday, 17 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն

Երևանյան լրջագույն դիլեման

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ՝ կազմակերպվել է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի առաջին միջազգային համաժողովը, որի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ԵՏՄ-ին:

Այս երկու իրադարձությունների զուգորդումը բավականին հետաքրքրական է, թեև մեկը գագաթնաժողովի մակարդակում է, իսկ մյուսն ավելի ցածր՝ դրան, ըստ էության, մասնակցել է Հայաստանի վարչապետը, իսկ օտարերկրյա ամենաբարձր մակարդակի պաշտոնյան եղել է ՌԴ տրանսպորտի նախարարը, որը նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահն է: Իհարկե, պետք է նկատի առնել նաև Տիգրան Սարգսյանին, որն ինչպես ՌԴ վարչապետ Մեդվեդևն էր հայտնել՝ «մեծ ղեկավար» է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում:

Այնուհանդերձ, չնայած այդ մակարդակների տարբերությանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ Եվրասիական տնտեսական ինտեգրացիային առնչվող ֆորումի անցկացումը Երևանում բավականին նկատելիորեն շաղկապում է եվրասիական անվտանգության և տնտեսական կազմակերպությունները, հարթությունները՝ ուղղակի, թե անուղղակի ընդգծելով, որ գործնականում անհնարին է դիտարկել պետության տնտեսական կյանքն ու զարգացումը անվտանգության համակարգից դուրս:

Այս զուգորդումը ուշագրավ է բոլորովին օրեր առաջ Նյու Յորքում Հայաստանի ներդրումային համաժողովի անցկացման ֆոնին, որտեղ Հայաստանն ամենաբարձր մակարդակով փորձում էր արևմտյան ներդրողներին ներգրավել Հայաստան: Ֆորումից բառացիորեն օրեր անց Հայաստանը ցուցաբերում է թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության առումով Եվրասիական նույնականացման ցցուն օրինակ:

Մի կողմ թողնենք այդ օրինակի վերաբերյալ գնահատականներն ու մեկնաբանությունները: Տվյալ պարագայում արձանագրենք, որ այդ նույնականացման լոկոմոտիվը Ռուսաստանն է, որը ներկայումս մեծ դիմակայության մեջ է արևմտյան աշխարհի հետ և գտնվում է մեկուսացման քաղաքականության ներքո, պատժամիջոցների տակ: Այս հանգամանքը միջազգային ներդրումային միջավայրում Ռուսաստանը դարձնում է բոլոր առումներով անվստահելի, ոչ շահեկան գործընկեր:

Եվ երբ Հայաստանը Նյու Յորքի ֆորումից ընդամենը օրեր անց Երևանում նման կերպով նույնականացվում է Եվրասիական միջավայրի և դրա լոկոմոտիվ Ռուսաստանի հետ, ապա նման իրավիճակում հուսալ, որ Հայաստանը կարող է գրավչություն ունենալ արևմտյան ներդրողների համար, դառնում է մեղմ ասած՝ միամիտ:

Այդ գրավչության համար Հայաստանը պետք է փորձի տարանջատվել, չնույնականանալ Եվրասիական միջավայրին: Եվ եթե դա ինքնաբերաբար չի հանգեցնելու Հայաստանում արևմտյան ներդրումային բումի, ապա առնվազն այն ելակետային, նախադրյալային քայլն է, անհրաժեշտ նախապայմանը, որ արևմտյան ներդրողները լրջորեն դիտարկեն Հայաստանը որպես իրենց «երթուղու» հավանական նոր կանգառ կամ հանգրվան:

Ընդ որում, խնդիրը տվյալ պարագայում անգամ Եվրասիական միությունից դուրս գալը չէ, այլ Հայաստանի կամքի ցուցադրումը, որ պետությունը պատրաստ է պաշտպանել իր շահերն այդ միությունում: Մինչդեռ եվրասիական միջավայրերում՝ լինի դա պաշտոնական, թե փորձագիտական, Հայաստանը ոչ միայն չի կարողանում բացահայտորեն ներկայացնել իր պահանջները, պաշտպանել իր շահերն ու պնդել ակնկալիքները, այլև որևէ կերպ չի կարողանում հակադարձել նաև ՌԴ այն պաշտոնյաների պնդումներին, թե ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսության համար բերել է տպավորիչ էֆեկտի:

Այդ լռությունը արևմտյան ներդրողների համար շատ ավելի խոսուն ազդակ է, քան Հայաստանի պաշտոնյաների ելույթները արևմտյան ամբիոնների առաջ: Խոսել պետք է եվրասիական ամբիոններից՝ ներկայացնելով իրական վիճակը: Դա Հայաստանի մասին շատ ավելի դրական բան կասի արևմտյան կապիտալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում